Նիկոլը այլևս չի տիրապետում երկրում տիրապետող իրավիճակին. Արթուր Թովմասյան

Արխիվ 16-20

Արթուր Թովմասյանն իր էջում գրում է

Օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե շուտ հաշվետու լինելու նուրբ երանգը: Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առջև,ոչ թե՝ կռուտիտ, կռուտիտ մինչև վերջ:

Երկրում տեղի ունեցող վերջին տասնօրյակի և այսօր Աժ-ում տեղի ունեցած զարգացումները փաստում են, որ Նիկոլը չի տիրապետում երկրում տիրապետող իրավիճակին, և նրա ու ողջ իշխանությունների կողմից արվող քայլերն ընդամենն իրավիճակային որոշումներ են՝ չկա ոչ մի բովանդակային գործողություն։
Ըստ էության՝ կարող եմ արձանագրել, որ կա իշխանության հեռացման երկու ճանապարհ․ երբ իշխանությունն արժանապատիվ հրաժարական է տալիս, կամ, երբ գործադրվում են բոլոր անընդունելի ձևերը՝ մնալու համար։ Հետևելով Նիկոլի գործողություններին՝ կարելի է ընդգծել, որ նա ակնհայտորեն ընտրվել է երկրորդ ճանապարհը, այս իսկ պատճառով օգտագործվում են մանիպուլյատիվ բոլոր հնարքները՝ համոզելու, որ ղեկավարը ժողովուրդն է։ Օրվա իշխանությունն ամենօրյա ռեժիմով անընդհատ համոզում է, որ իրենց ժողովուրդն է բերել իշխանության ու հենց ժողովուրդը միայն կարող է հեռացնել։ Պետք է արձանագրեմ, որ այդ շոուն կազմակերպելու համար ֆինանսական ահռելի ռեսուրսներ են օգտագործվում, ու դժվար թե դրանից դուրս որևէ իրական քայլ կարողանան անել։
Արձանագրենք նաև, որ այս ընթացքում մենք ականատես ենք ներքաղաքական գլխապտույտ բավական ակտիվ գործընթացների, որոնք գլխավորապես պայմանավորված են նախկին իշխանությունների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ գործող իշխանության նախաձեռնած ֆեյքային գրոհով ու տոտալ հակաքարոզով։ Օրվա իշխանությանը մնացել է միայն մի գործիքակազմ՝ ատելության գործիքակազմը։ Փաստացի ունենք այնպիսի իրավիճակ, որ գրեթե ամենօրյա հաճախականությամբ ականատես ենք դառնում ինչ-որ մի նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործի հարուցման կամ հետախուզում հայտարարելու դեպքերի։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլնն ու նրա թիմը գտնվում են մի տեսակ դիսկոմֆորտ փուլում, ավելին՝ նրանց գործողություններում մի առանձնահատուկ շտապողականություն է նկատվում, որն ուղեկցվում է ակնհայտ փնթի գործելաոճով։

Հ.Գ. Արժանապատվության կարևորությունը և արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները և հասարակություններն ատելության և բռնությունների (նաև՝ դրանցից բխող բացասական երևույթների) պակաս չեն ունենալու: Ըստ էության՝ ունենք այնպիսի մի իրականություն, երբ պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում երկկողմանի անհանդուրժողականությունը վերացնելու համար, որը հիմնականում դրսևորվում է ատելության խոսքի և հայհոյանքի ձևերով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում