ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 16-20Քիչ առաջ լրատվամիջոցները հրապարակվեցին նյութեր, թե ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է գրել: Նշվում էր նաեւ ԱԱԾ քննչական բաժնի պետի ու նրա տեղակալների հրաժարականների մասին: Սակայն ԱԱԾ մամուլի ծառայությունից հերքեցին այս լուրերը` նշելով, որ ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը: Այնուամենայնիվ, ըստ վստահելի աղբյուրի, Նիկոլի եւ ԱԱԾ տնօրենի միջեւ «սեւ կատու» է անցել, եւ Նիկոլը ճնշումներ է գործադրում` ձգտելով ԱԱԾ տնօրեն դարձնել այդտեղ որպես «հեղափոխական կոմիսար» ուղարկած Արգիշտի Քյարամյանին:

