Փաշինյանը խոստովանեց. Այսօր տեղի ունեցածը համարում եմ ամենամեծ պարտությունը հեղափոխությունից հետո․ (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր առավոտյան ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ուզում եմ միանշանակ և անկերկբա ընդգծել իմ վերաբերմունքն՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով, որովհետև այն լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում իմքայլական պատգամավորների վերաբերյալ։

«Այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել այն և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը», - ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով երեկ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ասաց, որ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել առ այն, որ ԼՀԿ-ն բռնություններ գործադրելու պլանի անբաժան մաս է կազմում։

«Այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը դիտելով՝ մի պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգած (Փաշինյանը ցույց տվեց ամբիոնի հարակից տարածքը) և երբ ամբիոնից իջնում ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայլեյանն, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ, կամ, եթե նույնիսկ Սասուն Միքայլեյանը տեղից վեր էր կացել, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք չեմ կարող անվանել, մանավանդ՝ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո։ Նաև դատապարտում եմ այն, որ մենք տրվում ենք սադրանքների», - ասաց Փաշինյանն՝ ավելացնելով․

«Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկի թող հուսավառ չանի»։

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում այսօր բացառիկ իրավիճակ է հաստատված, երբ իշխանությունը բռնության զոհ է դառնում նախկիններին սպասարկող խորհրդարանական ուժերի կողմից․

«Իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական-քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկումների կողմից», - ասաց նա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում