ՀԱՐՑԸ` Ո՞Վ Է ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՅՈԹ ՓԱԿԻ ՏԱԿ

Արխիվ 16-20

Ապրիլի 29-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել, «Ադեկվադ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա ծխախոտի մաքսանենգության թիկունքին: Արագորեն այդ վարկածին հրապարակավ նոր մանրամասներ ավելացան, թե իրականում դա Փաշինյանի բիզնեսն է, ապա նաեւ, որ կինը եւս դրան միջամտել է ՊԵԿ-ում աշխատող ընկերուհու միջոցով: Վերջապես, վարկածին միացվեցին այլ անուններ եւս, այդ թվում՝ քրեական եւ բիզնես-դաշտի:

Ցանկացած երկրի համար նման պատմությունը կունենար ծանր քրեաքաղաքական հետեւանքներ: Այսինքն, իշխանությունները պարտավորված կլինեին՝ օր առաջ փաստացի, բոլորի համար տեսանելի եւ ընկալելի ձեւով ապացուցել, թե` չէ, դա զրպարտություն է: Հակառակ դեպքում` կլիներ ոչ միայն հրաժարականների, այլ նաեւ հնչեղ քր. գործերի հեղեղ: Մինչդեռ Հայաստանում ողջ քննարկումները միայն հրապարակային դաշտում են, իսկ վերին օղակներից, մի թեթեւ հերքելով, գերադասեցին լռությունը: Այն դեպքում, երբ շատ հեշտ էր անգամ ժամերի ընթացքում պարզել, թե ի վերջո, Հայաստանից դուրս  հանվե՞լ է նման խմբաքանակ, եթե այո, ո՞ր ընկերության կամ անձանց կողմից, ի՞նչ հիմքերով եւ թույլտվություններով, եթե օդային սահմանը փակ է: Այսինքն, բավական է ՊԵԿ-ը ներկայացներ արտահանման հետ կապված համապատասխան տեղեկատվություն, եւ միանգամից ամեն ինչ տեղը կընկներ: Ավելին, հաշվի առնելով հնչեղությունը, տրամաբանորեն Գլխավոր դատախազություն պետք է րոպե առաջ հանձնարարականներ իջեցներ՝ պարզել, եւ եթե հիմքեր կան, քր. գործ հարուցել: Առավել եւս, որ ՊԵԿ-ն այնուամենայնիվ հայտնեց, որ ծխախոտն ունի հայկական ծագում, անցել է մաքսային ձեւակերպումներն ու հսկողությունը եղել են օրենքի համաձայն, սակայն այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որեւէ իրավասություն չունեն եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չեն կարող կրել: Միգուցե, բայց եթե արտահանողը դրսում օրենք է խախտել, ապա չմոռանանք, որ այն մեր տեղական ընկերությունն է: Այսինքն, եթե անգամ մաքսայինները դրա հետ խնդիր չունեն, ապա իրավապահների հարցն այլ է՝ պարզել` մեր ո՞ր ընկերությունն է զբաղվել մաքսանենգությամբ, այդ թվում՝ կարողանալով օդային հաղորդակցության արգելքը շրջանցել: Նաեւ հաշվի առնելով, որ առանց կոնկրետ պետական պաշտոնյաների թույլտվության, նման շրջանցումը բացառվում էր,  եւ այստեղից գործը կարող էր գնալ նաեւ ամբողջական կոռուպցիոն շղթայի ուղղությամբ: Բայց ոչ, ձայն-ծպտուն այս մասին չկա: Ուրեմն, ո՞վ էր արտահանողը: Խոսակցություններ կան, որ այդ ծխախոտն արտադրողը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն է: Ընկերությունն ի՞նքն է իր ապրանքն արտահանել, թե հենց այստեղ է մեկ ուրիշին վաճառել: Սակայն հարցի պատասխանն ընկերությունից ստանալ դեռ չի  հաջողվում. մեր բազմաթիվ զանգերը ընկերության համարին անպատասխան են մնում: ՊԵԿ-ից եւս օրեր առաջ գրավոր հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե ո՞վ է կոնկրետ արտահանողը: Մեզ միայն պատասխանեցին, որ տվյալ թեմայի շուրջ որեւէ այլ տեղեկատվություն, քան վերը նշված իրենց հայտարարության մեջ է նշված, չեն կարող տրամադրել:  Իսկ թե ինչո՞ւ է այդ համառ լռությունը, մնում է միայն ենթադրել: Ի դեպ, եթե Հրաչյա Հակոբյանը հերքում է իր մասնակցությունը, ապա առաջին հերթին հենց նա պետք է, որ շահագրգռված լիներ՝ ողջ ճշմարտությունը բացահայտելու հարցում: Սակայն պատգամավորը, ունենալով բոլոր  համապատասխան լծակները, այդ թվում՝ ինչպես ի պաշտոնե ՊԵԿ, այնպես էլ՝ դատախազություն դիմելու լայն հնարավորություններ, կարծես այդպես էլ տեղից չի շարժվում: Չնայած, նրան էլ կարելի է «հասկանալ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում