ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՐԱԾ ՓՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Արխիվ 16-20

Երեկ Նիկոլը գերազանցեց ինքն իրեն: Թվում է, որ արդեն հիմարության, անկապության ու կապիկության ռեկորդը խփած էր, բայց... Պարզվում է, որ անցյալ տարվա նոյեմբերից մինչեւ այսօր Հայաստանում ստեղծվել է 30 հազար աշխատատեղ: Համենայնդեպս, Նիկոլի թվաբանությունից այդպես դուրս եկավ: Պատասխանելով չարչրկված այն հարցին, թե ժամանակին հայտարարած 50 հազար նոր աշխատատեղերից ինչու ոչ մի կոպեկ չի մտնում զինվորական աջակցության հիմնադրամ, Նիկոլը այդպես էլ որեւէ հոդաբաշխ նորմալ մարդու ընկալման համար հասկանալի պարզաբանում չտվեց: Ավելին, նա ասաց, թե նոր աշխատատեղերի թիվը դարձել է 87 հազար: Ըստ այդմ, ամեն ամիս կորում է 87 մլն դրամ, որը գործատերերը փոխանցում են պետությանը՝ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ նվիրաբերելով զինվորների աջակցության հիմնադրամին: Սակայն ոչ ոք, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների անդամները, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, եւ իր ասելով՝ նաեւ վարչապետը չգիտի, թե ուր են կորել այդ հսկայական միջոցները: Ընդ որում, հարցը բնավ էլ նոր չէ: Այդ հարցի մասին միայն ԱԺ-ում եւ միայն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Նիկոլին հարցրել է առնվազն երեք անգամ, չհաշված բազմաթիվ գրավոր հարցումները, քննարկումները հիմնադրամում,  եւ այլն: Նախորդ նիստի ժամանակ` 2019թ.-ի նոյեմբերին Նիկոլը հարցի վերաբերյալ հերթական անգամ կմկմալուց հետո խոստացավ, որ կհանձնարարի Պետական վերահսկողության ծառայությանը՝ ուսումնասիրել, թե ուր են կորել զինվորների փողերը: Երեկ էլ կմկմաց, թե ՊՎԾ-ն իրավունք չունի ստուգելու, թե ուր կորավ 2 մլրդ դրամը: Եվ միակ բանը, ինչ մանթրայի նման կմկմում էր Նիկոլը, որ այդ փողերը չեն կորել: Ստեղծվում է անբնական եւ անգամ «Ճ» կլասի պետության համար անհարմար իրավիճակ, երբ երկու տարի շարունակ կորում են հսկայական գումարներ, որոնք նախատեսված են զինվորների աջակցության համար, երկու տարի շարունակ դրանց վերաբերյալ հնչում են հարցեր ԱԺ-ի ամբիոնից, եւ նույնքան ժամանակ երկրի վարչապետը եւ պաշտպանության նախարարը չեն կարող բացատրել, թե ուր են գնում վերոհիշյալ գումարները: Ավելին, հարց տվողներին՝ Տիգրան Ուրիխանյանին եւ Մեսրոպ Մանուկյանին նրանք հանեցին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից: Ընդ որում, վարչապետը, ավելի ճիշտ՝ վարչապետի աթոռը զավթած անձը երեկ բացատրեց Տիգրան Ուրիխանյանի հեռացումը հիմնադրամի հոգաբարձուների ցանկից նրանով, որ վերջինս ունի պատգամավորական վերահսկողության հնարավորություն եւ կարող է նախաձեռնել այդ հարցով խորհրդարանական քննիչ հանձնաժողով: Ու երեկ հայտնի դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը դիմել է բոլոր խմբակցություններին՝ հիմք ընդունելով վարչապետի երեկվա առաջարկը՝ ստեղծել քննիչ հանձնաժողով զինվորի փողը գտնելու նապատակով: Սակայն ի՞նչ եք կարծում, եթե Նիկոլին իսկապես հայտնի չլիներ, թե ուր է 2 մլրդ դրամը, արդյոք դա որեւէ դժվարություն կլինե՞ր՝ գտնել նման գումարը կես ժամվա ընթացքում: Մեծ գումար է, այն էլ՝ «զինվորի հացից» կտրած: Դա պետք է լիներ Նիկոլի եւ իր ամբողջ իշխանության հեղինակության հարցը, բայց արդեն երկու տարի է չի գտնում: Հետեւապես, պարզ է, որ տեղն էլ գիտի եւ շատ լավ գիտի, թե ում գրպանում է եւ ինչ նպատակով է գնացել այն: Ուղղակի իրեն եւ շրջապատին ռետինե խողովակի տեղ դնելով` փորձում է հիպնոսացնել բոլորին, թե այդ փողը չի կորել: Սակայն հիպնոսը ազդում է միայն փոքրաթիվ մնացած եւ վերլուծական որեւէ կարողությունից բնավ զրկված պողոսիկների վրա: Իսկ ազգաբնակչության մեծ մասը հասկանում է, որ փողը կորչել չի կարող, այն պարզապես նստում է այս կամ այն գրպանում: Եվ թե ում գրպանում է կոնկրետ դեպքում նստել, հաստատ գիտի Նիկոլն ու իր ՊՆ նախարարը: Բայց եթե գիտեն եւ չեն ասում, նշանակում է՝ ասելու բան չի:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում