Ի՞ՆՉ ԳՈՒՄԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՀԿ-Ն՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ԱՄԵՆ ՎԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՐ. ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՀԱՅՏՆՈՒՄ
Արխիվ 16-20Վերջին ժամանակներս շրջանառության մեջ են լուրերն այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ¥ԱՀԿ¤ զգալի գումար է ստանում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր քաղաքացու համար, կախված նաեւ նրանից, թե տվյալ անձը որքան ժամանակ է մնում հիվանդանոցում: Եթե այդպես է, դա մի կողմից՝ շահագրգռվածություն է՝ հնարավորինս մեծ թվով վարակվածներ ունենալու եւ հիվանդանոցներում հիվանդներին հնարավորինս երկար պահելու համար: Եվ մյուս կողմից էլ` առաջ է գալիս այն հարցը, թե ինչի՞ վրա են այդ փողերը ծախսվում: Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով պարզաբանում էինք խնդրել ՀՀ առողջապահության նախարարից: Եվ ահա, մեր հստակ հարցին, թե ԱՀԿ-ն որքան գումար է հատկացնում յուրաքանչյուր քաղաքացու համար, ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Ձեր հարցման վերաբերյալ հայտնում եմ, որ կորոնավիրուսով հիվանդ մեր հայրենակիցների բուժումն ապահովվելու նպատակով կատարվող ծախսերը շարունակական բնույթ են կրում, վերապլոֆիրավորված բժշկական կազմակերպությունների կողմից աշխատանքների ավարտից հետո տվյալները կամփոփվեն եւ սահմանված կարգով կհրապարակվեն»:
Պատասխանը, ինչպես ասում են, «ցրողական» է: Հասկանալի է, որ ընդհանուրը հետո պետք է ամփոփվի, քանի որ այս պահին պարզապես անհնար է իմանալ, թե հանրագումարում քանի՞ մարդ կլինի, ով կվարակվի: Սակայն մեկ մարդու եւ հիվանդանոցում նրա գտնվելու մեկ օրվա հաշվով այս պահին էլ պետք է տվյալ լիներ, որը, նկատենք, խուսափել են ներկայացնել: Իսկ այդ դեպքում միանգամայն հավանական տեսք են ստանում այն խոսակցությունները, որ իրականում խոսքը մեծ գումարների մասին է, որի միայն փոքր մասն է ծախսվում հիվանդի վրա: Բայց նաեւ նկատենք, որ նախարարությունից այդ պատասխանով փաստացի չի հերքվել, որ գումարներ, այնուամենայնիվ, ստանում են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

