ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ Է, ՈՐՏԵՂ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԵԿ ԱՆՁԻ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՄՔԸ. ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Արխիվ 16-20

Այսօր տեղի է ունենալու նախագահ Քոչարյանի հերթական դատավարությունը: Այո, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Հաղթանակի օրը, որի ընթացքում նախկին վարչապետները հանդես են գալու երաշխավորությամբ՝ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ի՞նչ ակնկալիքներ ունեն այսօրվա դատավարությունից Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները, փորձեցինք հետաքրքրվել ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, հայտնի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.

- Հարկավոր է գուշակ լինել, որպեսզի իմանաս, թե ինչ կարող են անել այսօրվա իշխանությունները: Սա քաղաքական գործ է, որտեղ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի կամքը: Ոնց պահանջեց` այդպես էլ կլինի: Պահանջի,` նիստը կկայանա ու հակառակը: Դատաիրավական համակարգի իր մանկլավիկները կգնան եւ Դանիբեկյանին կասեն՝ այսպես արա, եւ Դանիբեկյանը կանի այնպես, ինչպես պահանջում է Փաշինյանը: Դանիբեկյանն այն դատավորը չէ, որ կարողանա դիմակայել կողմնակի ներգործություններին: Արդեն 9-րդ ամիսն է, ինչ գործը իր վարույթում է, եւ փորձը ցույց տվեց, որ նա օրենքի վրա, ցավոք, թքած ունի: Սա այն գործն է, որ եթե լուծումը իրավական դաշտում լիներ, ապա ընդհանրապես 300.1 հոդվածով որեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չէր լինի: Դեռեւս մարտի սկզբներին դատարանը պարտավոր էր բավարարել ամբաստանվողների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը: Հետեւաբար, նաեւ պետք է վերացվեր ընտրված խափանման միջոցը:

- Պարոն Սահակյան, ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ անգամ նախկին վարչապետների երաշխավորությունն անտեսվի:

- Եկեք այդպիսի հարցերի չպատասխանեմ, ես հո Աստված չեմ, որ իմանամ, թե ինչ կանեն իրենք: Ո՞վ էր իմանում, որ Դանիբեկյանը կգնա ռինոպլաստիկայի, ո՞վ էր իմանում, որ վերադառնալով՝ կգնա արձակուրդ: Սակայն, եթե Դանիբեկյանը գործի օրենքի տառին համապատասխան, ապա ընտրված խափանման միջոցը պետք է վերացվի:

- Եթե անդրադառնանք բուն գործի էությանը, ստացվում է, որ պարոն Քոչարյանն այսօր առհասարակ չպետք է կալանավորված լիներ, ճի՞շտ ենք հասկանում:

- Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն իր մեջ հանցակազմ չի պարունակում, դա մտքերի եւ բառերի կույտ է, այն չի համապատասխանում քրեական օրենսգրքի որեւէ հանցակազմի հատկանիշի: Մենք միջոնորդել էինք, որպեսզի դադարեցվի քրեական հետապնդումը: Դատարանը որոշում կայացրեց՝ հետաձգել միջնորդության լուծումը այն պատճառաբանությամբ, որ պաշտպանության կողմի միջնորդությունների լուծման համար էական հանգամանքները կարող են պարզվել միայն գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում: Հետաձգել ինչի՞ համար, որ հարցաքննենք վկա Պողոսին, Պետրոսին, Փիլիփոսին եւ պարզենք՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը հանցանք կատարե՞լ է, թե՝ ոչ: Բայց մենք այդպիսի հարցը չէինք բարձրացրել: Մենք ասում էինք, որ քրեական օրենսգրքի նորմը՝ 300.1 հոդվածը անորոշ է եւ կիրառելի չէ ընդհանրապես: Մենք ասում էինք, որ այդ նորմը «Քրեական օրենսգրքում» ի հայտ է եկել 2009 թվականին, եւ նաեւ այդ առումով կիրառելի չէ 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ: Հետեւաբար, միջնորդության լուծումը գործի հանգամանքների, ապացույցների եւ այլնի հետ որեւէ կապ չունի: Մենք ասում էինք, որ այս քրեական օրենսգրքի նորմը խնդիր ունի, այլ ոչ թե քրեական գործով ձեռք բերված ապացույցներն են անբավարար: Եվ այս պայմաններում Դանիբեկյանը հետաձգեց միջնորդության քննությունը: Նման բան կարող էր անել մարդ, ով մի կողմ դրած օրենքը, կատարում է հրահանգ կամ մասնագիտական առումով ծայրաստիճան տկար է:

- Պարոն Սահակյան, եւ վերջին հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջական խնդիրներից ելնելով՝ երկրորդ նախագահն այժմ գտնվում է հիվանդանոցում, նա ներկա կլինի՞ դատավարությանը:

- Պարոն Քոչարյանը ցանկանում է մասնակցել դատական նիստին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում