ԼԱԿՈՏԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է
Արխիվ 16-20Այն լակոտապետությունը, որը ստեղծել է Նիկոլը, ճաքում եւ տրաքում է մեջտեղից: Նիկոլականները, որոնք մժեղի նման լցվել են բոլոր պետական կառավարման օղակները, իրենց ձեռքն են վերցրել բիզնեսի համով պատառները, արդյունքում, չկշտանալով իրենց միլիարդավոր պարգեւատրումներով, անցել են բացահայտ եւ անթաքույց թալանի: Ընդ որում, Նիկոլը այլեւս չի կարողանում իր լակոտներին տալ հստակ բաժանում, թե որտեղ է ավարտվում մի նիկոլական լակոտի թալանելու տարածքը եւ որտեղ է սկսվում մյուսինը: Արդյունքում, նիկոլական լակոտները իրար մորթում, գզում, ջարդում ու կողոպտում են: Ազգային ժողովի նիկոլական որջում իրար հանդեպ ատելությունը, նախանձը, անվստահությունն ու կասկածամտությունը գերազանցել են բոլոր հնարավոր սահմանները: Ու թեեւ այժմ քննարկվում է դեռ 4-5 հոգու ԱԺ մանդատից զրկելու հարցը, այնուամենայնիվ, այդ անիվը թափ է առնում: Ի դեպ, պատկերացնելու համար, թե ինչպիսի մթնոլորտ է ստեղծվել նիկոլական թիմում, կարելի է մեջբերել այն դեպքը, երբ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատգամավորուհիներից մեկին առաջարկում է «ուտել իր մանդատը»: Ի պատասխան դրան` իմքայլական Վարդան Աթաբեկյանը զանգում է Կարապետյանին եւ քրեական ենթամշակույթին բնորոշ վերջին հայհոյանքը լցնում դրա գլխին: Էլ ավելի բարդ վիճակ է իշխանության ավելի ցածր օղակներում` մարզպետարաններում ու Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումներում: Վերջերս բախում է եղել Շենգավիթի 27-ամյա թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի եւ Երեւանի քաղաքապետարանի թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի միջեւ: Սրանք էլ իրար մեջ չեն կիսել Շենգավիթի գերեզմանատան վարիչի պաշտոնը: Արդյունքում, թաղապետի եղբայրը մի մեծ խումբ ջահելներով ներխուժում է Իսկանդարյանի աշխատասենյակ, որտեղ սկսում են հաշիվ մաքրել: Տղայական բազառ է բացվում, որն ավարտվում է քրեական ենթամշակույթին բնորոշ պահվածքով: Դե, ինչ ասես, եթե առաջին փոխվարչապետն է արդեն իր ձեռքերին եւ լեզվին ազատություն տալիս ու կառավարության շենքում «ռազբորկա» անում իր ենթակաների հետ: Ի դեպ, օրերս Ավինյանը ասել է, թե ցավում է, որ երկրում հեղաշրջում չի իրականանալու: Հավանաբար Նիկոլը նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը, սակայն մյուս կողմից պահել ու կառավարել իր լակոտապետությունը այլեւս չի կարողանում: Եվ Ազգային ժողովում իր հիստերիկ ելույթը, որտեղ նա շատ տաօրինակ ձայներ էր հանում եւ էլ ավելի տարօրինակ դեմքի արտահայտություններ էր ընդունում, դրա վառ ապացույցն է:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

