«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Արխիվ 16-20Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանակին իրեն անպարկեշտ եւ ապօրինի մեսիջ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Թե արդյոք սա հաղորդում չէր հանցագործության մասին` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որին պարտավոր էին արձագանքնել իրավապահները, «Իրավունքը» հետաքրքրվեց փաստաբան ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆԻՑ;
– Այստեղ գործ ունենք Հատուկ քննչական ծառայության, գլխավոր դատախազի ու առհասարակ՝ ամբողջ իրավապահ համակարգի անգործության հետ, որովհետեւ, իսկապես, Մ. Մինասյանի հայտարարությունը հենց հանցագործության մասին հաղորդում պետք է ընկալվեր, հատկապես այն դեպքում, երբ այն մամուլով լայնորեն շրջանառվել է: Իսկ մամուլում առերեւույթ հանցագործությունների հետ կապված հրապարակումների դեպքում՝ իրավապահ համակարգի կոնկրետ պարտավորությունն է հարուցել քր. գործ՝ իրականացնելով օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն, որի ականատեսը, համենայնդեպս, դեռ չենք եղել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

