ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «Ճ» ԿԼԱՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Արխիվ 16-20Մինչ ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԺ ամբիոնից «ցեխ է շպրտում», թե նախկին իշխանությունների օրոք Հայաստանն իր բոլոր հարաբերություններում դիրքավորվում էր՝ որպես Ճ կլասի երկիր, պարզվում է՝ ճիշտ հակառակը՝ այսօրվա վարած արտաքին քաղաքականությունն է Ճ կլասի: Միջազգային հարթակում հերթական անգամ Հայաստանին թողել են լուսանցքում, ինչը, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, մեծ գլխացավանք է դարձել արտաքին քաղաքականության պատասխանատու գերատեսչությունում: Խնդիրն այն է, որ Հայաստանը դուրս է մղվել Արեւելյան գործընկեր երկրների այն ցանկից, որոնց մինչեւ 3 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն է տրամադրվել, որպես Եվրոպական հանձնաժողովի ընդլայման եւ եվրոպական հարեւանության գործընկերներ, որպեսզի կարողանան հաղթահարել COVID-19 համաճարակի տնտեսական հետեւանքները: Այդ երկրների թվում են նաեւ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, անգամ Կոսովոն եւ Ալբանիան, իսկ ԵՄ արեւելյան գործընկեր Հայաստանը չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

