Վարչապետը պետք է տեղեկանա, որ դատաիրավական համակարգում "ներդրվել է" ձեռ առնելու, ծաղրելու պրակտիկա
Արխիվ 16-20Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը գրում է.
Սաբոտաժ, թե ձեռառնոցի... Դատաիրավական համակարգի որոշ պաշտոնյաներ "քացու տակ են գցում"՝ ում ոնց կարող են... էլի ու նորից կրկնում եմ՝ "կոսմետիկ" փոփոխություններով այդ համակարգում ոչինչ չի կարելի փոխել... առավել ևս, երբ որոշները "ավտոպիլոտը միացրած ծաղրում են"՝ որքան ուզում են... Իսկ որ նրանք՝ ինչ֊որ մի "սպասում" ունեն, դա այլևս ակնհայտ է... Հնին սպասելով՝ էդպես հնացած էլ մնալու են...
Հ.Գ. Երբ «Թշվառները» վեպը հրատարակվեց, նրա հեղինակ Հյուգոն մեկնել էր հանգստանալու: Որպեսզի իմանա, թե արդյոք գիրքը դուր է եկել ընթերցողներին, Հյուգոն իր գրքի հրատարակչությամբ զբաղվող "Hurst and Blackett" ընկերությանը նամակ ուղարկեց, որի բովանդակությունն ընդամենը մեկ քերականական նշան էր՝ "?"...
Շուտով հրատարակիչը պատասխանեց "i"...
Հ.Գ. Վարչապետ Փաշինյանը պետք է տեղեկանա, որ դատաիրավական համակարգում "ներդրվել է" քաղաքացիներին ձեռ առնելու, ծաղրելու, տարիներով մարդկանց հույսն ու հավատը "սպանելու" կայուն պրակտիկա... Այդ ոլորտում հասարակությունը դեռ չի տեսել որևէ աննշան դրական փոփոխություն... ոնց կար, այդպես էլ մնացել, դեռ ավելի վատացել է...
Հ.Գ. Եթե վիպասան Հյուգոն անգամ հարցական քերականական նշանին համարժեք քերականական նշանով պատասխան էր ստանում, ապա մեր իրականության մեջ որոշ դեպքերում այդ համակարգից նման պատասխան ակնկալելն առնվազն խելագարություն է... Մնացյալը՝ հաջորդիվ...

