Ռ.Քոչարյանի դուստր. Սա այն նկուղն է, որ ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը

Արխիվ 16-20

ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանեն Ինսթագրամում հրապարակել է մի տեսանյութ նկուղից ու գրել.

«Սա այն նկուղն է, որն Արցախյան ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը։ Ամեն անգամ, երբ գնում եմ Ստեփանակերտ, անպայման իջնում եմ այստեղ, ուր ինձ պատում են հիշողությունները:

Հիշում եմ գետնին դրված դուռը, որ ծառայում էր որպես մահճակալ, հիշում եմ պատուհանի դիմաց դրված ավազով լի պարկը, որը պետք է պաշտպաներ բեկորներից, եթե մոտակայքում ռումբ պայթեր, հիշում եմ այն հարևաններին, որոնք գալիս էին մեզ մոտ պատսպարվելու, քանի որ իրենց շենքում նկուղային հարկ չկար, հիշում եմ այս նկուղում դիմավորած Ամանորը, հիշում եմ մայրիկիս ծնունդը, երբ նա ռմբակոծությունների արանքում վազում էր վերև` տուն, հետևելու, որպեսզի կերակուրը չայրվի, հիշում եմ իմ վազքի արագությունը, երբ լսում էի օդային տագնապը կամ ուղղակի զգում էի, որ ռմբակոծիչ ինքնաթիռ է մոտենում (իսկ ես դա գրեթե միշտ զգում էի), հիշում եմ ինչպես վիրավորվեց մայրս…..

Հիշում եմ այն աննկարագրելի վախի զգացողությունը, որ չես արտահայտում, բայց այն քո մեջ է ու սովորում ես դրա հետ ապրել:

Վախ՝ ընտանիքիդ, հարազատներիդ, հայրենիքիդ և առհասարակ վաղվա օրվա համար….
Հիշում եմ ապահովության զգացողությունը, որ ունենում էի, երբ երկար բացակայելուց հետո հայտնվում էր հայրս` շատ կարճ ժամանակով մեզ տեսնելու համար:

Շուշիի օպերացիայից մեկ օր առաջ նա եկավ մեզ տեսնելու։ Այս անգամ ոչ թե ապահովության այլ տագնապի զգացողությունն էր սուր. զգում էինք՝ եկել է ամեն դեպքում հրաժեշտ տալու...

Հիշողություններն ու դրանց ուղեկցող զգացմունքները շատ են, կարելի է անդադար գրել…
Բայց մի զգացողություն, որ միշտ ունենում եմ այդ ամենը հիշելիս, անսահման հպարտությունն է, հպարտություն՝ այդ ամենի արդյունքում մեր ժողովրդի ունեցած հաղթանակի համար:

Հպարտություն, որ հայրս ունեցել է առանցքային դերակատարություն այդ կարևորագույն հաղթանակը կերտելու ճանապարհին:

Շնորհավոր տոնդ, պապ ջան!

Շնորհակալություն քեզ և քո տեսակի մարդկանց այն բանի համար, որ ես և մենք ունենք հաղթանակած հայրենիք և հերոսներ»։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի