ԱԺ-ում ընդմիջմանը կրկին կրքերը թեժացել են. ծեծկռտուքը վերսկսվել է
Արխիվ 16-20Ազգային ժողովում ընդիմիջման ժամանակ կրքերի թեժացումը շարունակվել է և կրկին ծեծկռտուք սկսվել։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը, Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու մի շարք պատգամավորներ հանդարտեցնում Էդմոն Մարուքյանին։ Դահլիճի մյուս կողմում էլ պատգամավորբերի մյուս խումբն է հավաքված, որոնք էլ փորձում են հանդարտեցնել Սասուն Միքայելյանին։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ԱԺ դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև։ Իրավիճակը թեժ էր նաև ծեծկռտուքին հաջորդած Մարուքյանի ելույթի ժամանակ, պատգամավորները կրկին հավաքվեցին Սասուն Միքայլեյանի մոտ, փորձում էին նրան հանդարտեցնել։ Մի քանի պատգամավոր էլ մոտեցան ամբիոնին, խնդրում էին Մարուքյանին, որ չշարունակի խոսքը։
«Հեղափոխություն է եղել այս մշակույթի համա՞ր, մեջքից խփո՞ւմ եք»,- ԱԺ ամիբիոնից հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոնդ Մարուքյանը։
Ծեծկռտուքը սկսվել է կառավարության 2019 թ. կատարողականի քննարկման ժամանակ, երբ ԱԺ նիստերի դահլիճում էին նաեւ կառավարության անդամները։
Ստեղծված իրավիճակից ելնելով ԱԺ նախագահն ընդմիջում է հայտարարել մինչեւ 14։30։

