ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)
Արխիվ 16-20Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև:
«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» խմբակցության պատգամավորին: Տեղից «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, որը չէր լսվում: Փոխարենը լսվում էր Մարուքյանը խոսքը. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասաց նա ու իջավ ամբիոնից: Նրան մոեցավ Սասուն Միքայելյանն ու բռունցքներով սկսեց հարվածել:
Երբ Մարուքյանն իջնում էր ամբիոնից՝ Սասուն Միքայելյանը մոտեցավ նրան ու հարվածեց։
Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա։ Մյուս պատգամավորները, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձեցին հանդարտեցնել իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում

