Ի՞նչ «հեղափոխություն» է սպասվում դպրոցներում
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, hանրակրթական դպրոցների 1-4 դասարանների աշակերտներն այլևս չեն գնահատվի, կամ այսպես ասած գնահատականներ չեն ստանա եւ դրա փոխարեն աստղիկներ կվաստակեն։ Այդ մասին դեռ օրեր առաջ նշել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Իհարկե այս որոշումը, որոշ մանկավարժների և ծնողների մոտ դժգոհության ալիք բարձրացրեց, սակայն նախարար Հարությունյանը «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» և իր անհասկանալի գաղափարներն է առաջ տանում: Սակայն մեզ հասած լուրեր համաձայն սա դեռ ամենը չէ: Սեպտեմբերից կրթական համակարգում մեծ «հեղափոխություն» է սպասվում: Այն է՝ առհասարակ վերացնել դպրոցներից գնահատական ասվածը բոլոր դասարաններում: ԿԳՄՍ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ լուրեր են շրջանառվում, որ նախարար Արայիկ Հարությունյանն այդպիսի մտահղացում ունի, և անպայման եկող ուսումնական տարի ցանկանում է, որ աշակերտները ոչ մի կերպ չգնահատվեն և առհասարակ մոռանան, թե ինչ է գնահատական ասվածը:
Հայկ Գևորգյան

