ԲՐԻՋԻԴ ԲՈՐԴՈՅԻՆ ԿԴԱՏԵՆ՝ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 16-20Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիդ Բորդոյին կդատեն ռասիստական արտահայտությունների համար։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ 85-ամյա դերասանուհին անվայել արտահայտություններ էր թույլ տվել Ռեյունյոն կղզու բնակիչների հասցեին, ինչի պատճառով էլ նրա դեմ դատական հայց է ներկայացվել։
Մասնավորապես դերասանուհին նրանց դեռ 2019-ին անվանել էր օտարերկրացիներ, որոնք պահպանել են վայրենիների իրենց արմատները եւ շարունակում են պահպանել բարբարոսական սովորությունները։ Իսկ նման արտահայտությունների առիթ տվել էր այն, որ կղզու բնակիչները իրենց ավանդույթներից ելնելով, բավական դաժան վերաբերմունք են ցուցաբերում շների հանդեպ, ինչն էլ դերասանուհուն զայրացրել էր։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ դերասանուհուն ռասիզմի մեջ են մեղադրում։ 2004-ին նրան 5 հազար եվրոյով տուգանել էին կրկին ռասիստական արտահայտությունների համար։

