Դատահոգեբանական փորձաքննություն` նախկին ոստիկանապետի ինքնասպանության գործով. «Ժամանակ»
Արխիվ 16-20«Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից հետո ինքնասպանության հասցնելու մեղադրանքով հարուցված քրեական գործը դեռևս քննության փուլում է։ Քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, որի պատասխանները դեռ հայտնի չեն։
Որքան էլ զարմանալի է, քննության փուլում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործը, թեև ՔԿ նախագահը դեռևս անցած տարի հայտարարել էր, որ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Կուտոյանի հարազատները, սակայն, նախաքննական մարմնին արգելել են որևէ ինֆորմացիա հանրայնացնել։ Այդ իսկ պատճառով մեզ չհաջողվեց պարզել, թե ներկայումս ինչ գործողություններ են կատարվում այդ գործով»։

