Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է երկու երկրների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը
Արխիվ 16-20Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլը: Քննարկվել է երկու երկրների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ համագործակցությունը և պայմանավորվել են է՛լ ավելի զարգացնել համակարգումն այդ ուղղությամբ: Մասնավորապես, ամերիկյան կողմն առաջարկել է Ռուսաստան ուղարկել բժշկական սարքավորումների խմբաքանակ:
Երկու երկրների ղեկավարները միմյանց շնորհավորանքներ են փոխանցել ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Բացի այդ, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։
Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝ զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։ Երկու ղեկավարները քննարկել են նաև նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը:

