«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանն անմեղսունակ է ճանաչվել․ պաշտպան «Հայկական ժամանակ»

Արխիվ 16-20

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժելու եւ կրակոցներ արձակելու մեջ մեղադրվող Արթուր Թորոսյանը, որ դատահոգեբուժական փորձաքննությամբ ճանաչվել է անմեղսունակ, դեպքից շաբաթներ առաջ բժշկական հետազոտություն էր անցել եւ ստացել տեղեկանք, որի համաձայն՝ ինքը առողջ է եւ կարող է զենք ձեռք բերել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 23-ին Արարատի մարզի  բնակիչ Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել`պահանջելով հանդիպել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ապա նաեւ` Սեդրակ Քոչարյանի հետ: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետ (այդ ժամանակ պաշտոնակատար) Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել վտանգավոր եղանակով գույքի դիտավորյալ վնասման եւ զենքի գործադրմամբ պատանդ վերցնելու համար, ինչը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն պայմանավորված հարցաքննության ժամանակ տված ոչ տրամաբանական պատասխաններով (նա նշել էր, թե Սեդրակ Քոչարյանից ցանկացել է պարզել` իրեն ինչու են ծրագրավորել)՝ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել: Արդյունքում, ամիսներ անց նրա մոտ ախտորոշվել է «շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» հոգեկան հիվանդությունը: Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ եւ տեղափոխվել Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ: Գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն արդեն դատարանում է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։   

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում