Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարության հետ կապված նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը․ փաստաբան
Արխիվ 16-20Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։
Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»։

