Կարեն Կարապետյանը համաձայնել է գալ ԱԺ և մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին. օրը հայտնի է
Արխիվ 16-20ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի՝ մայիսի 11-ին, կլինի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում։
Factor.am-ի՝ աղբյուրները փոխանցել է, որ նա հաստատել է իր մասնակցությունը: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել: «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից։

