Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի՞ վաղը կայանալիք դատավարությանը. Փաստաբանը փակագծեր է բացում
Արխիվ 16-20Վաղը տեղի է ունենալու նախագահ Քոչարյանի հերթական դատավարությունը, որի ընթացքում նախկին վարչապետները հանդես են գալու երաշխավորությամբ՝ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ի՞նչ ակնկալիքներ ունեն առաջիկա դատավարությունից Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները փորձեցինք հետաքրքրվել ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, հայտնի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
-Հարկավոր է գուշակ լինել, որպեսզի իմանաս, թե ինչ կարող են անել այսօրվա իշխանությունները: Սա քաղաքական գործ է, որտեղ գործում է ոչ թե օրենքը, այլ գործում է մի անձի՝ Նիկոլ Փաշինյանի կամքը: Ոնց պահանջեց՝ այդպես էլ կլինի: Պահանջի՞ նիստը կայանա՝ ուրեմն կկայանա նիստը ու հակառակը: Դատաիրավական համակարգի իր մանկլավիկները կգնան եւ Դանիբեկյանին կասեն այսպես արա եւ Դանիբեկյանը կանի այնպես ինչպես, որ պահանջում է Փաշինյանը: Դանիբեկյանն այն դատավորը չի, որ կարողանա դիմակայել կողմնակի ներգործություններին: Արդեն 9-րդ ամիսն է ինչ գործը իր վարույթում է եւ փորձը ցույց տվեց, որ նա օրենքի վրա, ցավոք սրտի, թքած ունի: Սա այն գործն է, որ եթե լուծումը իրավական դաշտում լիներ, ապա ընդհանրապես 300.1 հոդվածով որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չեր լինի: Դեռևս մարտի սկզբներին դատարանը պարտավոր էր բավարարել ամբաստանվողների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը: Հետևաբար նաև պետք է վերացվեր ընտրված խափանման միջոցը:
-Պարոն Սահակյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջական խնդիրներից ելնելով երկրորդ նախագահը այժմ գտնվում է հիվանդանոցում՝ նա վաղը ներկա կլինի՞ դատավարությանը:
-Պարոն Քոչարյանը ցանկանում է մասնակցել դատական նիստին:
Հ.Գ. Փաստաբանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք <<Իրավունքի>> վաղվա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

