Արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ հանապազօրյա հացի խնդիր ունեն՝ բժշական կենտրոնների ղեկավարները ազատվում են 65 եւ ավել տարիք ունեցող բուժաշխատողներից

Արխիվ 16-20

Նախօրեին <<Իրավունք>> թերթի խմբագրություն են ահազանգել Կոտայքի մարզի տարբեր բուժաշխատողներ, ովքեր բարձրաձայնում էին, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ հանապազօրյա հացի խնդիր լուծելու առաջ են կանգնած՝ մարզի բժշական կենտրոնների ղեկավարները ազատվում են 65 եւ ավել տարիք ունեցող բուժաշխատողներից՝ պատճառաբանելով, որ իրենց պետք է փոխարինեն նոր, երիտասարդ կադրերը: Ընդ որում մեզ դիմած քաղաքացիներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ այդ կերպ ազատում են աշխատանքից անգամ այն բուժաշխատողներին, որոնք ունեն պայմանագիր ընդհուպ մինչեւ 2020 թվականը ներառյալ:

Որքանո՞վ են նշված տեղեկությունները իրական նախ փորձեցինք հետաքրքրվել մարզի բժշկական կենտրոններից: Զանգահարեցինք Աբովյան քաղաքի ծննդատան գլխավոր տնօրեն Նորայր Միքաելյանին, ով փաստորեն հաստատեց մարզի բնակիչների բարձրաձայնած խնդիրը մասնավորապես ասելով.

-Գոյություն ունի ադեկվատ սերընդափոխություն հասկացությունը: Ընդհանրապես բոլոր բուժհիմնարկներում գնում է սերընդափոխություն, կադրերի թարմացում: Դա վերաբերում է թե բժշկական, թե միջին պերսոնալին, որպեսզի որակ կարողանանք ապահովվել:

-Ուզում եք ասել, որ երկար տարիներ ստաժ ունեցող բուժաշխատողներից ավելի լա՞վ որակ կարող են ապահովվել նոր, երիտասարդ կադրերը:

-Տեսե՛ք, ես նորից եմ ասում, մենք թարմացնում ենք ողջ անձնակազմը: Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են ազատվել, որոնց փոխարինել են նոր, ավելի մոտիվացված կադրեր: Դա ժամանակի պահանջն է, կոնկրետ անձանց հետ կապված խնդիր չունենք:

-Ուզում եմ հասկանալ՝ դա զուտ բկ-ի ղեկավարների՞ հայեցողությամբ է արվում, թե՞:

-Այ՛ո, տեսեք՝ հարցը հետեւյալն է: Մարզպետը բուժհիմնարկների առաջ դրել է պահանջ սերնդափոխության եւ որակ ապահովվելու համար: Թե հիմա տնօրենը ոնց է այդ որակը ապահովվում, դա արդեն տնօրենն է որոշում: Այսքանը կարող եմ ասել:

Մենք փորձեցինք նաեւ Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից պարզաբանում ստանալ, որտեղից մեզ փոխանցեցին գրեթե նույն բանը՝ ինչ ծննդատան տնօրենը. <<Կադրերի թարմացում է տեղի ունենում, նոր որակ ապահովվելու համար>>:

Ու սա այն դեպքում, երբ այսօր մարդիկ կանգնած են բազում խնդիրների առաջ, փոխարենը փորձառու  բուժաշխատողներին՝ հատկապես այս շրջանում, երբ Կորոնավիրուսի դեմ իբր թե պայքար է ընթանում՝ փայփայեն՝ փաստորեն ազատվում են:

Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի