Մոսկվայում ներդնում են դիմակ կրելու պարտադիր ռեժիմ
Արխիվ 16-20Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ՌԴ մայրաքաղաքում սահմանվել է դիմակներ պարտադիր կրելու ռեժիմ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Այս միջոցը կգործի հասարակական տրանսպորտի վրա:
Դիմակ ռեժիմը մայրաքաղաքում սահմանվում է մայիսի 12-ից:
Միևնույն ժամանակ, կգործեն նաև տեղաշարժի թվային անցագրեր:
Ռուսաստանի 84 շրջանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 1131 նոր դեպք, մահացել է 88 պացիենտ, ապաքինվել 2 476-ը, հայտնում են օպերատիվ շտաբից:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 85 սուբյեկտում հասել է 177 160-ի, մահացել է 1625 մարդ, ապաքինվել՝ 23803-ը, իրականացվել է ավելի քան 4,8 միլիոն թեստ:
Նշվում է, որ դեպքերի 48.7%-ի դեպքում ախտանշաններ չկան:

