ԱԱԾ տնօրենը հրաժարակա՞ն է տվել
Արխիվ 16-20Երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո ԱԱԾ-ում բունտ է հասունանում, ԱԱԾ մի քանի տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարական են տվել ԱԱԾ քննչական բաժնի պետն ու նրա տեղակալները։
Ըստ նույն տեղեկությունների՝ աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

