ՍԴ-ի Հանրաքվեն մնացել է նիկոլի կոկորդին
Արխիվ 16-20Վերջին օրերին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կաշվից դուրս է գալիս համոզելու համար, թե կորոնավիրուսն անխանխատռեսելի ընթացքի մեջ է եւ առաջիկայում պետք է վարակվածների եւ մահացածների թվի բազմապատկում սպասել: Ըստ կառավարությանը մոտռ կանգնած արժանահավատ աղբյուրի, նիկոլամերձ շրջանակներում Թորոսյանի այդ քայլի երեք պատճառ են տեսնում: Առաջինը, վարակակիրների թվի աճը առողջապահության համակարգին ֆինանսական նոր եւ հսկայական հոսքեր են խոստանում, որից, հասկանալի է, ոչ մի նախարար չի հրաժարվի: Երկրորդը, դա ընկալվում է ազդակ, որ արտակարգ դրությունից չի կարելի հրաժարվել, որի դեպքում ինչպես Թորոսյանը, այնպես էլ` պարետ Ավրինյանը մի շարք լուրջ լծակներ են ձեռքներին պահում, եւ ով իմանա, թե ինչ կլինի արտակարգ դրությունից հետո: Առավել եւս, որ բա Բնապահպանության արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի նախադեպը, որն ակնարկում է, որ պաշտոնանկությունների ալիքը կարող է կառավարությունում լրջորեն ծավալվել: Վերջապես, այս նախազգուշացումները Թորոսյանի համար նաեւ հետագա արդարացումների առիթ են համարվում: Ավելի ճիշտ, եթե կորոնավիրուսային իրավիճակը գնա վատթարագույն ուղղությամբ, Թորոսյանը կարդարանա` «Զգուշացնում էի, չլսեցիք»: Եթե ոչ, գնա մարման, ապա դա կվերագրի իրեն. «Տեսաք, թե ինչ լավ աշխատեցի»:
Սակայն, ըստ աղբյուրի, չնայած Թորոսյանից եկող նման ազդակներին եւ Նիկոլի վրա ազդելու այլ փորձերին, արտակարգ դրությունը չերկարացնելու որոշումը կայացվել է: Այսինքն, եթե այս օրերի ինչ-որ արտառոց զարգացումենր չլինեն, նախատեսված ժամկետում արտակարգ դրությունը կդադարի: Ու միաժամանակ էլ առաջ է եկել Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեի հարցը. համրաքվեն գրեթե մեխանիկորեն իր ընթացքը վերականգնելու է` օրենքով նախատեսվածի պես: Այսինքն, պետք է նաեւ վերջնական քաղաքական որոշում`թողնո՞ւմ են այն տեղի ունենա, թե՞ ինչ-որ մեխանիզմով դադարեցնում են: Նիկոլյան վերնախավում վստահ են, որ ՍԴ-ի փոխարեն սա դառնալու է Նիկոլի վստահության հանրաքվե, եւ դրա կայանալու դեպքում ձախողումը լինելու է խայտառակ: Կմնա զանգվածային կեղծումների տարբերակը, սակայն այն պարագայում, երբ հասարակությունն այս աստիճան նյարդայնացած է, ու նաեւ պատկերացում անգամ չունեն, թե տարբեր հարցերով փաստի առաջ կանգնեցվող իրավապահներն ինչպես իրենց կդրսեւորեն, այդ տարբերակը համարվում է խիստ վտանգավոր: Իսկ հանրաքվեից հրաժարվելը, ըստ աղբյուրի, համարում են թեեւ չարյաց փոքրագույն տարբերակ, սակայն այստեղ եւս լուրջ վտանգներ կան: Այսինքն, նման որոշումը հանրության կողմից կընկալվի, թե Նիկոլը պարզապես վախեցավ հանրաքվերից: Իսկ դա էապես կսրի հակաիշխանական ելույթները, որոնք սպասում են արտակարգ դրության ավարտվելուն պես: Դրանից զատ, այդպես էլ լուծում չիստանա ՍԴ-ի հարցը, դրանից բխող բոլոր հայտնի սպասելիքներով հանդերձ: Կա նաեւ գլխներին կաղված ղարաբաղյան հարցը, Քոչարյանի գործը, որին ներհայաստանյան դատական համակարգն ինչ ընթացք էլ տա, հեռու չէ օրը, երբ լուծումներ կգան նաեւ Եվրոպայից` Վենետիկից եւ ՄԻԵԴ-ից, եւ այստեղից եւս ՍԴ-ից սպասվող վտանգն օրակարգային է դառնում: Այսինքն, բոլոր կողմերից փակուղիներ են, որոնք դեռ թույլ չեն տալիս հանրաքվեի հարցով վերջնական քաղաքական որոշում կայացնել:
Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

