Մայիսի 8-ին լինելու եմ մերօրյա մարտադաշտում՝ Դատարանի առջեւ. Վահե Եփրիկյան

Արխիվ 16-20

«Կյանքս՝ հանուն պետությանԱնցյալ դարասկզբին ապրելու գիտակցումն ու բնազդը պետք է առաջ մղեին յաթաղանված հայի երկունքից ծնված հերոսներին՝ կերտելու մայիսյան հերոսամարտերը՝ կյանքի կոչելով մեր բազմադարյա երազանքը՝ Պետականությունը Հայոց, որ դեռ պետք է ԽՍՀՄ կազմում հերոսական պայքար մղեր ֆաշիզմի դեմ՝ համաշխարհային պատմության մեջ ևս մեկ անգամ հայի անունը փառավորելով։ Դարի ավարտը պակաս բարդ չէր՝ ԽՍՀՄ փլուզումը հային նորովի կանգնեցրեց լինելիության խնդրի առաջ՝ աշխարհաքաղաքական կշեռքի նժարին Արցախ աշխարհն էր, իսկ առանց Արցախ փաստ է՝ չկա ու չի կարող Հայաստան լինել», - այս մասին գրում է փաստաբան ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հենց պատմական այդ շրջափուլում էլ պետականակերտման կարևորագույն խնդիրը գլխավորեց Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնելով արդեն իսկ թշնամու կողմից մեծամասամբ գրավված Արցախի պաշտպանության պետական կոմիտեի պաշտոնը։ Մինչ պետականախույս դասալիքների մի շրջանակ Երևանում քիրվայություն էին քարոզում, պետականաձիգ նվիրյալներն Արցախն էին ազատագրում։ Կենաց մահու կռվում հայը վերստին հաղթեց։ 1992թ. բեկում մտցվեց պատերազմի ընթացքում՝ մայիսի 8- 9-ին ազատագրվեց Շուշին։ Քոչարյանի առաջնորդությամբ ազատագրական պատերազմը պսակվեց փառահեղ հաղթանակով, Ինքն էլ արժանիորեն դարձավ նորանկախ պետության Առաջին Նախագահը՝ հաղթական մայիսը դարձնելով Եռատոն։

Ռոբերտ Քոչարյան՝ մարդ, ով ապրեց «կյանքս հանուն պետության» սկզբունքով, մարդ, ում վիճակվեց կայացնել ու գլխավորել ազգային երկու պետություն՝ պատերազմի բովում Արցախ հիմնադրել, փլատակներից Հայաստանը ոտքի կանգնեցնել, ով անվարան ժամանեց Երևան ու շուրջ երկու տարի է ազգադավ, հակապետական սրիկաների դեմ շղթայված մենամարտում է՝ հանուն իր իսկ ստեղծած պետության կյանքի շարունակականության. ֆենոմենալ անհատականություն է, վաղուց պատմական դարձած կերպար, հայ ժողովրդի պատմության մեջ անունն արդեն իսկ հաղթական փառքով պսակած հայրենիքի զինվոր ու պետականության հայր։

…2018թ. գարնանն ապազգային դավադիրը 1997-1998թթ. ու 2008թ. դասերը քաղած էր եկել ու գիտակցում էր՝ Արցախի սակարկումը հնարավոր կլինի միայն Հայաստանի քոչարյանազերծմամբ, բայց թուլամորթի սեփական օրինակով հաշվի չէր առել՝ Քոչարյանը փախչող չէ՛, իր մեջքը թուրքը չի՛ տեսել, պետք լինի, գալու՛ է, պայքարելու՛ է մինչև վերջ ու եկավ Պետականակերտը, 2018թ. հուլիսի 26-ին ներկայացած ՀՔԾ՝ վիժեցնելով «թավշյա հեղափոխություն» անվանված պետականաքանդ օպերացիան ու մինչ այսօր շղթայված նույնիսկ՝ ապացուցում է՝ ողնաշարը պինդ է, միտքը սուր, կամքն ամուր, ինքը՝ հզոր։

Պարոն Նախագա՛հ, պատիվ ունեմ լինելու քոչարյանական գաղափարակիր, կիսելու Ձեր սկզբունքները, պայքարելու Ձեզ հետ՝ ուս ուսի տված՝ հանուն հայրենյաց, հանուն պետության։ Ողջ նվիրումով ու պատրաստակամությամբ, հավատարիմ Ձեր հռչակած պայքարին՝ մայիսի 8-ին, ինչպես անցյալ շուրջ երկու տարիներին, լինելու եմ Ձեր կողքին՝ Քառատոնի սպասումով, լինելու եմ մերօրյա մարտադաշտում՝ Դատարանի առջև, քանզի Ձեր ազատությունը հաղթանակն է պետականության»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում