Ինչ ունենք առողջապահության ոլորտում՝ հիմք ընդունելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը. Կարեն Ավագյան

Արխիվ 16-20

Եվ այսպես, ի՞նչ ունենք առողջապահության ոլորտում՝ հիմք ընդունելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

Փորձել եմ կառավարության ծրագիրը և դրա հիման վրա ներկայացված կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը համեմատել և վեր հանել արված աշխատանքը, տրված խոստումները և աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Սիմվոլիկ նկատառում է, բայց կարծում եմ անհրաժեշտ է ընդգծել, որ թե կառավարության ծրագրում և թե հետագայում ներկայացված կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթերում հատկացված է ոչ ամբողջական 2 էջ, որտեղ առարկայական նյութը շատ սակավ է: Չկան հստակ քայլեր կամ խնդիրների առաջարկվող ձևակերպված լուծումներ:
Կառավարության ծրագրում առողջապահության ոլորտի ամրագրված առաջնահերթություններ են՝ հանրային առողջության պահպանում ու բարելավում, առողջապահական ծառայությունների հասանելիություն և մատչելիություն, բժշկական ապահովագրության համակարգի ներդրում, միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրում, մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացում և այլն: 
Այս առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների զեկույցում նշված են բազմաթիվ թվեր և ստեղծում է տպավորություն կատարված <<հսկայական>> աշխատանքի մասին, բայց կատարողականը լուռ է մի շարք այլ ակնհայտ փաստերի մասով: Թվերի հիմնական մասը ձևավորվել է իներցիոն սկզբունքով՝ ժառանգություն մնալով նախկին կառավարությունների ծրագրերից: Դրանում կարող եք համոզվել համեմատելով կառավարությունների ծրագրերը: Մարզային բժշկության կազմակերպմանն արդիականացման փոխարեն, այսօր ունենք մարզային ծննդատների և հիվանդանոցների բաժանմունքների փակման բազմաթիվ օրինակներ: Մինչ այժմ չկան ներդրված միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգեր: Առողջապահական ապահովագրության համակարգը հասկանալի է, որ կարճաժամկետ իրականացման ծրագրերից չէ, բայց ակնկալվում է իրականացրած քայլերի ներակայացում: Պետք էր գոնե հաշվետու այս ժամակահատվածի համար արդեն ուսումնասիրություններ լինեին թե ապահովագրական համակարգի որ մոդելի կիրառումն են կառավարությունում առավել նպատակահարմար գտնում և երբ ու ինչ փուլերով է սկսվելու իմպլեմենտացման գործընթացը: 
Մատչելի ու հասանելի բժշկական ծառայությունների մասին խոսելիս առաջին ամենակարևոր կետը մնում է դրանց որակը: Միգուցե բացարձակ թվերով որոշակի աճ նկատելի է,. Բայց որակական առումով ունենք հետընթաց՝օրինակ ստենտավորման ծրագիր (լրատվամիջոցների հրապարակումներ ստենտերի որակական հատկանիշների վերաբերյալ): Անհրաժեշտ է անպայմանորեն խոսել նաև առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի մասին: Կառավարությունը որպես ձեռք բերում է ներկայացնում այն, որ բուժաշխատողների աշխատավարձերը որոշակիորեն բարձրացվել է: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ նախարարների աշխատավարձերն աճել են 100-200 տոկոսով: Այս պայմաններում խոսել կառավարության գործուն քայլերի մասին առողջապահական համակարգի բարելավման մասով, կարծում եմ տեղին չէ: 
Ի՞նչ ունենք սանավիացիայի ոլորտում կամ այսպես կոչված <<helicopter>> ծրագիր: 
Սանավիացիայի ոլորտում այդքան լուսաբանված ծրագրի էությունը շատ խոցելի է, քանի որ դրա համար նախատեսված փոխադրամիջոցը հիվանդ տեղափոխելու համար նախատեսված չէ և ծախսատար է: Առողջապահական ծրագրերից օգտվողների թվային արտահայտության մասով պետք է նշենք, որ այդ թվերը նախկին կառավարությունների ներկայացրած թվերից ունեն միայն չնչին տարբերություններ: Մատուցված ծառայության քանակի աճի մասով պետք է նշել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև դրանց որակական հատկանիշների վրա, որոնք ըստ ոլորտային մասնագետների այսօր էականորեն զիջում են անհրաժեշտի միջազգային չափորոշիչներին:
Նախարարության ձեռքբերումների մեջ ներառված չեն օպտիմալացման անվան տակ փակվող հանրապետության առողջապահական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ բուժհաստատություններ, ինչպիսին են 
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, Թոքաբանության ազգային կենտրոնը, մարզային արյան փոխներարկման կենտրոնները: Մասնագիտացված կենտրոնների փակումը օպտիմալացում իրականացնելու վատագույն ձևն է: Մշտապես պատերազմի սպառնալիքի տակ ապրող մեր երկրի համար փոխներարկման կենտրոնները ոչ միայն առողջապահական համակարգի կայացման, այլ ավելի շատ ստրատեգիական նշանակություն ունեն: 
Հիշեցնեմ, որ նկատառումները կատարված են հաշվի առնելով կառավարության ծրագիրը և կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Հակասություններն ու դիտարկումները վեր են հանվել միայն այդ երկու փաստաթղթերի ծրագրային դրույթների ուսումնասիրություններից: 
Հ.Գ. Կորոնավիրուսի կանխարգելման, տարածման և հաղթահարման աշխատանքներին կանդրադառնամ ավելի ուշ:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի