Ահա թե ինչու են օր-օրի ավելանում վարակակիրների թվերը.
Արխիվ 16-20Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի մամուլի ասուլիսը:
Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը.
1. Հացի բաց վաճառքը կարծես թե շարունակվում է, ի՞նչ եք մտածում այդ առումով:
2. Կան արտադրամասեր,որտեղ առկա են վարակաիրներ,օրինակ՝ Գրանտ Քենդի, Դարոինկ, ի՞նչ միջոցառումներ են իրականացվել այդ արտադրամադերում:
3. Դուք ունե՞ք տվյալներ, թե էլ ո՞ր արտադրամասերում են եղել վարակակիրներ։
Առաջին հարցի մասով, չստացանք գրեթե որևէ սպառիչ պատասխան ,բանախոսը նշեց, որ սննդի անվտանգության տեսչությունն է հացի վերահսկողությունն իրականացնում:
Իսկ ահա մեր երկրորդ հարցի մասով, Հակոբ Ավագյանը նշեց, որ եթե մենք ունենք նման ինֆորմացիա, ապա հավանաբար իրենց տեղյակ պահենք: Այսինքն՝ բանախոսը լրատվամիջոցներին հորդորում է, ըստ էության պարետատան ֆունկցիան կատարել:
Իսկ ահա մեր երրորդ հարցի մասով,թե էլ ո՞ր արտադրամասերում կան վարակակիրներ,բանախոսը նշեց, որ այդ ամենով կոնկրետ առողջապահության նախարարությունն է զբաղվում: Ապա հավելեց,որ մեր նշած գործարանները կներառվեն իրենց մշտադիտարկման ցանկում:
Հ.Գ Խորապես ցավում ենք, որ մենք պետք է պարետատանը, կամ այլ պատկան մարմիններին ինչ-ինչ տեղեկություններ հաղորդենք, քանզի իրենք պարտավոր են աշխատել օպերատիվ կերպով, և առաջինն իմանալ ամեն բան, ինչը կապված է համաճարակի հետ: Բայց եթե անգամ դա այդպես է. ապա գոնե,պարոնայք,բարի եղեք հետեւել լրատվամիջոցների նյութերին եւ հաղորդագրություններին, որպեսզի շատ թե քիչ ինֆորմացված լինեք:
Այստեղից պարզ է դառնում, թե ամեն օր կրկնապատկվող աստղաբաշխական թվերը որտեղից են ծնվում:
Հայկ Գևորգյան

