«ԿԱՐԾԵՍ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՐՎՈՒՄ Է ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 16-20

  

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, մասնագիտությամբ բժիշկ-փորձագետ Նունե Ներսիսյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով. «Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ պետք է կասեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցությունը եւ հրաժարվի ԱՀԿ-ի եւ Բիլ Գեյթսի ծրագրերով մեր երկրի առողջապահության համակարգը վտանգող, դրա գործունեությունը ուղղորդող ծրագրերից: ՀՀ-ն պետք է մերժի COVID 19-ի դեմ պատվաստումների նախատեսված ցանկացած ծրագրերը»:

Նկատենք, որ սա ԱՀԿ-ին, այդ կառույցի հիմնական ֆինանսավորող Բիլ Գեյթսին եւ աշխարհով մեկ առողջապահական տարաբնույթ խաղերի մասին ամենեւին էլ միակ մեղադրանքը չէ: Իսկ ԱՄՆ-ում ԱԿ-ին ուղղված մեղադրանքներ հնչել են նաեւ նախագահի մակարդակով: Ուրեմն, որտեղի՞ց է գալիս նման անհանգստությունը, փորձեցինք պարզել՝ զրուցելով ՆՈՒՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

– Ինձ մոտ ԱՀԿ-ի նկատմամբ վստահության կորուստ սկսվեց դեռեւս 2017թ. վերջերից, երբ հենց այդ կառույցի հրահանգով ՀՀ առողջապահության նախարարությունը սկսեց ներդնել առողջապահական էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ: Այդ ժամանակ սկսվեցին նաեւ քննարկումներ` մեկ այլ ծրագրի հետ կապված: Խոսքը միայն դեղատոմսերով դեղերի վաճառք թույլատրելու մասին է: Զուգահեռաբար Հայաստանում սկսվեցին քննարկումներ, որոնք ավելի շատ նման էին փորձարկումների, ալյուրը հավելանյութերով (ֆոլաթթու եւ այլն) հարստացնելու ծրագրի շուրջ: Բարեբախտաբար, ծրագիրը կյանքի չկոչվեց: Որից հետո սկսվեց ավելի կործանարար ծրագիր` ԱՀԿ-ի կողմից՝ մարդու առողջությանը վտանգ սպառնող Գարդասիլ ծրագիրը: Այդ ծրագիրը ժողովրդագրական անվտանգությանը սպառնացող դավադիր ծրագիր է: Ըստ իս, այս ամենը առողջապահական անվտանգության սպառնալիքներ են: Էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներբեռնելով մարդու` պացիենտի ամբողջական տվյալները, հեշտացնում է նրան վերահսկել, հետեւաբար՝ մեծանում են մարդու վրա ճնշում գործադրելու եւ հարձակում իրականացնելու հնարավորությունները: Օրինակ` առաջիկայում նախատեսված է՝ պատվաստումից խուսափելու դեպքում, օգտագործելով այս վերահսկողական միջոցները, պետական մակարդակով բժշկին արգելել տվյալ անձի համար ցանկացած դեղատոմս գրել: Իսկ թե ինչ կապ ունի կորոնավիրուսը այս ամենի հետ, եկեք անցկացնենք զուգահեռականներ: Պանդեմիա, կարանտին հայտարարվել է հենց ԱՀԿ-ի հրահանգով, ԱՀԿ-ն է ուղղորդում թեստավորման, բուժման ուղեցույցերը, հենց ԱՀԿ-ն է ներգրաված պատվաստանյութեր (քիմիական զենք) օպերացիայում: Նաեւ հենց ԱՀԿ-ի ուղղորդմամբ է Գավի հիմնադրամը Հայաստանին մատակարարում «Գարդասիլե պատվաստանյութը, որով կատարում են կլինիկական փորձարկումներ: ԱՀԿ-ի կողմից է ցանկացած հիվանդության ժամանակ տալիս բուժման ուղեցույց, որն անընդունելի է, քանի որ որպես բժիշկ, վստահորեն կարող եմ ասել, որ ամեն օրգանիզմ անհատական է: Տարիների ընթացքում էվոլյուցիայի հետ համահունչ փոխվել է նաեւ ե՛ւ բուժումը, ե՛ւ մարդու դիմադրողականությունը, դեղերի նկատմամբ զգայունությունը:

– Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում կառավարության՝ կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումների արդյունավետությունը:

– Այսօրվա իշխանությունների պայքարը կորոնավիրուսի դեմ (կանխարգելիչ միջոցառումները) արդյունավետությունը գնահատում եմ միջինից ցածր: Տարածաշրջանում կորոնավիրուսը Վրաստանից ավելի ուշ է թափանցել Հայաստան, սակայն այսօր մեր վարակվածների ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր են, քան այնտեղ: Նույնիսկ ինձ թույլ կտամ ասել հակառակը. կարծես ամեն բան արվում է վարակակիրների թվի աճի համար, քանի որ հենց ԱՀԿ-ի կողմից մեծ գումարների սպասելիքներ ունեն: Մարալիկի դեպքերը ակնհայտ խոսում են այդ մասին: Բացի այդ, կանխարգելիչ միջոցառումները շատ թույլ են կազմակերպված: Իսկ իշխանության ասօրվա ամենամեծ սխալը, որի պատճառով չենք կարող կանխատեսել հիվանդության տարածումը, բուժումը, կանխարգելումը, դա դիահերձումներն արգելելն է: Այսպիսով, գալիս ենք մի եզրահանգման, որ տեղաշարժի թերթիկ լրացնելը բավարար չէր COVID 19-ը կանխելու համար:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում