«ԻՆՉԻ՞Ց ՄԱՀԱՑԱՎ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՎԻՐՈՒՍՈԼՈԳԸ, ՈՉ ՄԵԿԻՆ ՉՀԵՏԱՔՐՔՐԵՑ». ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ

Արխիվ 16-20

Որտեղի՞ց հայտնվեց կորոնավիրուսը, այն ի՞նչ հետք կթողնի աշխարհի վրա, ինչ նպատակ են հետապնդում ՀՀ-ում ստեղծված ամերիկյան լաբnրատորիաները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական ասոցիացիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով աշխարհը պատած վիրուսին՝ ասաց.

 

«ԱՄՆ-ն մաքրում է իր ազգը ծերերից»

– Դեռ անցյալ դարի երեսունական թվականներից են բժիշկները սկսել զբաղվել այս խմբի վիրուսներով: Հետո այդ մասին հիշատակվեց պատերազմի ժամանակ, երբ Մոնղոլիայի տարածքում ճապոնական բանակի 731-րդ եւ 100-րդ ջոկատները զբաղվում էին ռազմագերիների վրա փորձարկումներ իրականացնելով: Դրանից հետո գեներալ Իսայիին տեղափոխեցին ԱՄՆ, որտեղ էլ սկսեցին զբաղվել վիրուսի հետազոտությունով: Որից հետո վիրուսով սկսեցին վարակվել Վիետնամում ամերիկացի զինվորները, ապա այն տարածում ստացավ ողջ աշխարհում: Մասնավորապես` Ճապոնիայում վերջին քսան տարվա ընթացքում հայտնվեց վիրուսի այն տարատեսակը, որն ախտահարում էր թոքերն ու ու շնչառական ուղիները:

– Այսինքն այն, որ այս վիրուսը չինական չղջիկից է սկիզբ առել, այդքա՞ն էլ այդպես չի...

– Չինական չղջիկից չէ. տարբեր պետություններում տարբեր կենդանիների անուններ են տրվում: Օրինակ, ժամանակին, երբ այն հայտնաբերվեց Նյու Յորքում, հայտարարում էին, որ այդ վիրուսը փոխանցվել է ագռավների միջոցով: Անցած տարվա նոյեմբեր ամսից այս վիրուսը նոր թափով սկսեց տարածում ստանալ Չինաստանում, Սինգապուրում, այսօր արդեն ամբողջ աշխարհում: Վիրուսը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ վնասում է հիմնականում շնչուղիները, այսինքն` ոչ մի նոր բան չկա:

– Ուզում եմ հասկանալ` կորոնավիրուսը, ի վերջո, բնական աղե՞տ է, թե՞ բիոլոգիական զենք :

– Սկզբնաղբյուրը չեմ կարող ասել, բայց հիմա կարող եմ ասել հետեւյալը. պատկերացրեք 60-ական թվականներին վիրուսն արդեն կար, 1979 թվականին վիրուսը տարածում ստացավ ամերիկյան զինվորների շրջանում: Իսկ ԱՄՆ-ն, հայտնի է, որ ակտիվորեն այս վիրուսի փորձարկումներն իրականացրել է իրենց զինվորների վրա: Իհարկե, կա վարկած, որ ԱՄՆ-ն այս վիրուսը փորձարկել է նաեւ Կենտրոնական Ամերիկայում, որիից հետո 30-40 տարի անց ներողություն է խնդրել, որ առանց ազգին տեղյակ պահելու՝ փորձարկումներ է իրականացրել: Մի բան է ակնհայտ` կորոնավիրուսը օգտագործվելու է որպես պատրաստի զենք, եւ դրա պատվաստանյութն արդեն կա: Իսկ կորոնավիրուսի վակցինացմամբ զբաղված են եղել ե՛ւ ԱՄՆ-ի լաբnրատորիաները ե՛ւ` Կանադայի: Այդ երկու պետություններում այսօր էլ փորձարկումները գնում են: Միայն մի բան հասկանալի չէ` ինչու չեն օգտագործում վիրուսի դեմ իրենց ունեցած վակցինան: Ավելին ասեմ, վակցինայի հետ կարող են առաջացնել անպտղություն, մահացություն:  Իսկ նման սցենարը ո՞ւմ է ձեռնտու. գերիշխող պետություններին, որպեսզի կարողանան կորոնավիրուսի խնդիրները լուծելով, ստեղծեն ավելի հզոր բիոլոգիական զենք, որն արդեն կազդի տարբեր ազգությունների վրա:

– Պարոն Ամարյան, Դուք նշեցիք, որ, ըստ էության, չի բացառվում,nր վիրուսը հենց ԱՄՆ-ում է ստեղծվել: Բայց չէ՞ որ ԱՄՆ-ն համավարակից ամենաշատը տուժած պետությունն է: Դա ինչպե՞ս կբացատրեք:

– Տեսեք, վիրուսի ծագումը սկսվել է Չինաստանից, բայց հետագայում ուսումնասիրությունները, հետազոտությունները միանշանակ ԱՄՆ-ին են պատկանում: Եվ արհեստածին վիրուսի դեպքում, այ՛ո, դա կարող էր ստեղծել ԱՄՆ:

– Լավ, ենթադրենք, որ արհեստածին է, եւ այն ստեղծվել է ԱՄՆ լաբnրատորիաներում, ուրեմն` ինչո՞ւ նաեւ ԱՄՆ-ն մտավ այս խաղի մեջ:

– Եկեք վերլուծենք, թե ինչ տարիքային խմբի մարդիկ են մահանում այս վիրուսից. հիմնականում ծերերը: Իսկ ԱՄՆ-ն շատ վաղուց տանում է նման քաղաքականություն` մաքրել ազգը նրանցից, ովքեր հասարակության համար պիտանի չեն, բայց պետության հաշվին են ապրում: Այսինքն, ԱՄՆ-ն մաքրում է իր ազգը ծերերից:

 

«Ով վճարում է, նա էլ պատվիրում է»

– Ի՞նչ նպատակ ունեն ՀՀ-ում տեղակայված ամերիկյան լաբnրատորիաները, որտեղ, ըստ պատկան մարմինների, աշխատում են բացառապես տեղացիներ: Դուք նման տեղեկատվություն ունե՞ք:

- 1972 թվականի կոնվենցիայով արգելված է եղել բիոլոգիական զենք հասկացողությունը. ուսումնասիրել, մշակել եւ պատրաստել: ԱՄՆ-ն, հաշվի առնելով դա, տարբեր պետություններում հիմնել է շուրջ 450 լաբnրատորիա: Այսինքն, որ մի բան մի երկրում անեն, մեկ այլ բան՝ մեկ այլ երկրում, որպեսզի չբռնվեն: Այսինքն` նպատակը հետեւյալն է. առաջինը` խուսափել կոնվենցիայի պայմանները պահելուց,  երկրորդ` պետությունները վերահսկել:

– Պարոն Ամարյան, այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում եւ ելքեր է փնտրում վիրուսի դեմն առնելու համար, մեր վիրուսոլոգիայով զբաղվող լաբորատորիաները, չգիտես ինչու, խորհրդավոր լուռ են: Զարմանալի չէ՞:

– Չէ:

– Ինչո՞ւ:

– Մահացավ ՀՀ գլխավոր վիրուսոլոգ պարոն Ասոյանը, ում հետ նրա մահից մի շաբաթ առաջ էի հանդիպել, եւ մարդը միանգամայն առողջ էր: Բայց ի՞նչ եղավ իր հետ, ոչ ոքի չհետաքրքրեց, չէ՞: Ինչի՞ց մահացավ, ոչ մեկին չհետաքրքրեց:

– Ինչի՞ց մահացավ:

– Ես ոչինչ չեմ ասի, բայց մի բան կհուշեմ հիշեցման կարգով` ամբողջ աշխարհում այդ ընթացքում նկատվում էր գիտնականների, վիրուսոլոգների մահեր: Ի՞նչն էր խնդիրը, ոչ ոք չասաց:

– Դե, Դուք ասեք:

– Դրա համար պետք է լիարժեք տեղեկատվություն, միակողմանի չեմ ուզում խոսել:

– Լավ, այսինքն, ըստ Ձեզ, մենք չունենք նորմալ վիրուսոլոգ, եւ դա՞ է խնդիրը:

– Չի բացառվում, որ այս հարցը ԱՄՆ-ի կողմից արգելված թեմաների մեջ է մտնում ՀՀ-ում: Մի մոռացեք, որ ՀՀ-ում 8 լաբnրատորիաները ԱՄՆ-ի փողերով են կառուցվել, եւ, ինչպես ռուսներն են ասում, ով վճարում է, նա էլ պատվիրում է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում