ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՆԱՐԽԻ՞ՍՏ

Արխիվ 16-20

Առիթ ունեցել ենք անդրադառնալու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, ըստ որի, նա չի կատարելու դատարանի վճիռը: Այն «հիմնավորմամբ», որ՝ «Դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունն ու կարիք ունի արմատական բարեփոխումների»: Խոսքը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի՝ Թորոսյանի դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ վճռի մասին է, որով դատարանը պարտավորեցնում է նախարար Թորոսյանին՝ վճիռը օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ եւ ներողություն խնդրել: Նախարարը, կրկնենք, հրապարակավ հրաժարվել է կատարել դատարանի վճիռը՝ դրանով ճանապարհ բացելով մեր բոլորիս՝ «շարքային» մահկանացուներիս համար՝ նույն բացատրությամբ չկատարել ցանկացած այլ դատական վճիռ:

Այնուամենայնիվ, օրենքով ինչ իրավական հետեւանքներ են նախատեսվում դատարանի վճիռը չկատարելու համար, փորձեցինք պարզել փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻՑ.

– Դատարանի որոշումը պարտավոր են կատարել բոլորը: Այն չկատարելու համար սահմանված է համապատասխան պատասխանատվություն: Եթե նման միտք արտահայտում է շարքային քաղաքացին, կարող ենք ենթադրել, որ մարդը էմոցիոնալ վիճակից դրդված է նման հայտարարություն արել: Բայց երբ կառավարության անդամն է նման հայտարարություն անում, դա ոչ այլ ինչ է, քան անարխիստական մոտեցում , ինչը կարող է հանգեցնել համատարած անպատժելիության: Եվ յուրաքանչյուրը կատարի այն, ինչն իր քիմքին է հաճելի: Ես կարծում եմ, որ պետք է հետեւեր նաեւ համապատասխան արձագանք՝ կառավարության մակարդակով, բայց զարմանալիորեն նման բանի եւս ականատես չեղանք, ինչն էլ ավելի մտահոգիչ է:

– Պարոն Վարոսյան, առհասարակ արդարադատության համակարգում խոստանում էին մի շարք բարեփոխումներ: Դրանք այսօր տեսանելի՞ են:

– Բարեփոխումներ, բնականաբար, տեսանելի չեն: Բայց արդեն դժվար է ասել՝ լա՞վ է, որ տեսանելի չեն, թե՝ վատ է: Որովհետեւ, եթե բարեփոխումների նպատակը հարյուր տոկոսով ենթակա ու կամակատար դատավորներով լցված դատական համակարգ կամ քաղաքական իշխանության այս կամ այն ցանկությունները կատարող ոստիկանություն ունենալն է, ապա մի կողմից շատ ավելի լավ է, որ բարեփոխումներ չեն իրականացվել: Իշխանությունը երկու տարի շարունակ ցույց է տալիս, որ ինքը չի համակերպվելու այնպիսի դատական ակտի հետ, որն իր սրտով չէ, եւ թիրախավորվելու են ու թիրախավորվում են այն դատավորները, որոնք ունակ են կայացնել ինքնուրույն որոշումներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում