Պարտադրել են փորել իրենց գերեզմանները, ինչպես ցեղասպանության ժամանակ, ինչին հայերն ընդդիմացել են. Ռ. Մելքոնյան

Արխիվ 16-20

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի` այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ Ռուբեն պապը:

- Պապս` Ռուբեն Զոհրապի Մելքոնյանը, ծնվել է 1908 թ. Արթիկի Խաչաքիլիսա գյուղում Մուշից գաղթած Մշեցյանների գերդաստանում: Սովորել է Հառիճ գյուղի հայտնի վանական դպրոցում: Ավելի ուշ Մշեցյանները բնակություն են հաստատել Գյումրիում եւ արդեն 1930-ականներից ընտանիքը իրենց ավագի` Մելքոնի անվամբ վերցրել է Մելքոնյան ազգանունը: 1941թ. Ռուբեն Մելքոնյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, տանը թողնելով երեք մանկահասակ երեխաների` հորս եւ երկու հորաքույրներիս: Մեկ տարի անց Մելքոնյան ընտանիքը ստացել է պաշտոնական գրություն առ այն, որ զինվոր Ռուբեն Մելքոնյանը անհայտ կորել է: Եվ միայն տասնամյակներ հետո էր պարզվելու Ռուբեն Մելքոնյանի ռազմաճակատային գործունեության եւ նահատակվելու առեղծվածը. 1965 թվականին Երեւան է այցելել հոլանդացի գիտնական Նագելը եւ «Սովետական Հայաստան» թերթում տված հարցազրույցում որոշ մանրամասներ է բացել Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած այն հայերի մասին, որոնք գտնվել են Հոլանդիայում: Նագելը իր հարցազրույցում խոսում է 1943 թ. Հոլանդիա տեղափոխված հայ ռազմագերիների մասին, ովքեր համագործակցել են հոլանդական Դիմադրության շարժման հետ եւ ընդհատակյա պայքար մղել գերմանացի նացիստների դեմ: Նրանց մեծ մասի անուններն ու կենսագրությունը անհայտ են, բայց յոթ հոգուց կազմված հայ լեգեոներականների մի խմբի մասին Հոլանդիայում բավական իրազեկ են: Այդ յոթ հոգուց մեկը եղել է Ռուբեն Մելքոնյանը:

– Այդ հարցազրույցի հետքերով՝ հետագայում փորձե՞լ եք հավելյալ տեղեկություններ ստանալ Ձեր պապի մասին:

– 2011 թվականի ապրիլի 5-ը հավետ կմա իմ հուշերում. այդ օրը հեռավոր Հոլանդիայում ես կատարեցի տասնամյակներով Մելքոնյան տոհմի եւ հատկապես հորս ուխտն ու պարտքը: Հասնելով Հոլանդիա` նախ այցելեցի Միդելհարնիս գյուղաքաղաք, որը գտնվում է Հյուսիսային ծովի ափին: Հենց այդ քաղաքի արխիվում էլ պահվում էին որոշ փաստաթղթեր, որոնք հավելելով մինչ այդ իմ ձեռք բերած փաստերին ու տեղեկություններին, ի վերջո, ամբողջացրի պապիս ոդիսականը: Հիմա արդեն բոլոր մանրամասնություններով հայտնի է պապիս պատմությունը. այսպես, 1941 թ. վերջին այն դիվիզիան, որի կազմում է եղել պապս, ընկել է շրջապատման մեջ եւ գերվել ֆաշիստների կողմից: 1943 թ. ամռանը հայ ռազմագերիների մի մեծ խումբ տեղափոխվել է Հոլանդիա, որտեղ նրանց աշխատանքային գումարտակը տեղակայվել է Շոուեն, Օբերֆլակեն կղզիներում եւ հարակից տարածքներում: Հոլանդական արխիվային փաստաթղթերը վկայում են, որ 1944 թ. վերջին հայ ռազմագերիների խումբը, որի կազմում է եղել Ռուբեն Մելքոնյանը, մասնակցել է հակագերմանական մի ձեռնարկի, սակայն Հյուսիսային ծովի ափին` Միդելհարնիս քաղաքի մերձակայքում ձերբակալվել է նացիստների կողմից: Դրանից հետո ենթարկվել են դաժան կտտանքների, հարցաքննության եւ դեկտեմբերի 9-ին գնդակահարվել Միդելհարնիս գյուղաքաղաքի ծայրամասում` ափամերձ մի տարածքում: Գնդակահարման տեսարանին ականատես է եղել նավահանգստի հոլանադացի մի աշխատակից Միռլո անունով, ով հետագայում պատմել է, որ հայերին ափամերձ տարածք են բերել ձեռքերը կապած հեռախոսի լարերով, այնուհետեւ նրանց պարտադրել են փորել իրենց գերեզմանները (ինչպես ցեղասպանության ժամանակ), ինչին հայերը ընդդիմացել են: Իսկ գնդակահարվելու պահին հայերը խմբակային երգ են երգել իրեն անծանոթ լեզվով, ենթադրաբար հայերեն: 1945 թ. փետրվարին Հոլանդիայի այդ հատվածներն անցնում են դաշնակիցների ձեռքը, եւ, ականատեսի ցուցմունքի համաձայն, գնդակահարված հայերի թաղման վայրը հետազոտվել է, հայտնաբերվել են աճյունները: Յոթ հայ ռազմագերիները կրծքներին ունեցել են շղթաներ, որոնց վրայի երկաթե կտորների վրա գրված են եղել նրանց անունները, եւ հենց դրանց օգնությամբ էլ աճյունները իդենտիֆիկացվել են եւ թաղվել Միդելհարնիս գյուղաքաղաքի գերեզմանատանը: Ավելի ուշ Ամերսֆուրթ քաղաքում ստեղծվել է սովետական զինվորների պանթեոն` «Փառքի արահետ» անվամբ, որտեղ հավաքվել են Հոլանդիայի տարածքում զոհված խորհրդային զինվորների աճյունները: 1948 թ. փետրվարի 2-ին յոթ հայերի աճյունները տարվել եւ ամփոփվել են զինվորական պանթեոնում, իսկ նրանց նահատակված վայրում հետագայում կառուցվել է փոքրիկ հուշարձան, որը մինչ օրս էլ կոչվում է «Յոթ հայերի հուշարձան»: Ամեն դեկտեմբերի 9-ին հոլանդական իշխանությունները, իսկ վերջին տարիներին նաեւ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի դեսպանները, դիվանագետներ, ռազմական կցորդներ այցելում եւ հարգանքի տուրք են մատուցում հայ նահատակների հիշատակին:

– Դուք է՞լ այցելեցիք այնտեղ...

– 2011 թ. ապրիլի 5-ին ես նախ այցելեցի Միդելհարնիս գյուղաքաղաքում գտնվող «Յոթ հայերի հուշարձանը»` պապիս նահատակվելու վայրը: Այնուհետեւ այցելեցի խորհրդային զինվորների Ամերսֆուրթում գտնվող պանթեոնը եւ մի քանի հարյուր պատերազմական շիրիմների մեջ գտա պապիս շիրիմը, որի վրա կանգնեցված էր քար` «Սովետական զինվոր Ռուբեն» մակագրությամբ: Ծաղիկներ դնելով շիրիմին` հանեցի ինձ հետ բերված Գյումրու եւ Մուշի օրհնած հողը եւ նահատակումից 67 տարի անց միայն քրիստոնեական ծեսով օրհնված հայոց հողը իմ ձեռքով լցրեցի նրա շիրիմին, ինչպես նաեւ խունկ ծխեցի պապիս եւ այդ պանթեոնում թաղված իր վեց հայ ընկերների հոգիների հանգստության համար: Պապիս շիրիմից ես վերցրել էի մի բուռ հող, նպատակ ունենալով այն շաղ տալ իր հարազատների եւ, առաջին հերթին, հորս շիրիմին, այդպիսով տասնամյակներ հետո այս ճանապարհով միացնելու նրանց` մտքումս ունենալով քրիստոնեական այն ընկալումը, որ մահկանացուները «հող էին եւ հող են դառնում»: Վերադառնալով Հայաստան` իրականացրի իղձս, եւ այսօր Երեւանի քաղաքային պանթեոնում հորս` արձակագիր Հովհաննես Մելքոնյանի շիրիմում ամփոփված է նաեւ մի հողեղեն մասունք` երեք տարեկանում իրեն կորցրած եւ պաշտամունք դարձած հորից` Ռուբեն Մելքոնյանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում