Կոչ ենք անում իշխանություններին՝ մայիսի 9-ից երկշաբաթյա ժամկետով խստացնել սահմանափակումները, իրականացնել նախապատրաստական միջոցառումները, որոնք չեն արել, և հետո գնալ դրանց թուլացմանը․ հայտարարություն
Արխիվ 16-20Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։
Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նախքան սահմանափակումների վերացումը իշխանությունները չեն արել կամ մասնակիորեն ձախողել են մի շարք կարևոր նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես
Ա/ Թեստավորումների քանակի էական աճ,
Բ/ Ռեզերվային հիվանդանոցային բավարար մահճակալների ապահովում,
Գ/ Մեկուսացման հնարավորությունների էական մեծացում
Դ/ Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։
Ե/ Հանրային իրազեկման արշավ. հասարակության մի զգալի հատվածը չունի տարրական պատկերացումներ՝ վիրուսի տարածման մեխանիզմների և դրա վտանգների մասին։
Զ/ Սահմանված նորմերի խստիվ պահպանման և վերահսկման մեխանիզմների կիրառում։ Խախտման համար խոշոր տուգանքների սահմանում։

