ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲՌՆԿՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔՆԵՐ․ ԼՈԹԱՐ ՎԻԼԵՐ
Արխիվ 16-20Գերմանացի մասնագետները հայտարարել են, որ առաջիկայում սպասվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ կամ նույնիսկ երրորդ ալիքը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռոբերտ Կոխի անվան վիրուսոլոգիայի ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերի արած հայտարարությունը։
Գերմանացի մասնագետը նկատել է, որ գերմանական առողջապահական համակարգը բավական լավ է նախապատրաստված նոր բռնկումներին։ Վիլերը նաեւ ասել է, որ նախատեսում են ավելացնել թեստերի քանակը, օրական հասցնելով մինչեւ 142 հազար թեստավորման։ Գործում է 132 լաբորատորիա։ Մինչ այժմ իրականացված է 2,4 միլիոն թեստավորում։

