Նոր մանրամասներ Փաշինյանի օգնականի մասին
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք,վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի, Սյուզաննա Բարսեղյան անունով, որը շրջանառվող լուրերի համաձայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի մտերիմներից է, սորոսական թեւին հարող: Սյուզան Բարսեղյանի անվան շուրջ պտտվող լուրերը տարատեսակ են, սակայն այդ խոսակցություններից կարելի է ենթադրել, որ Սյուզաննա Բարսեղյանը ևս սորոսական թևի կարկառուն ներկայացուցիչ է:
Մեզ հասած լուրերի համաձայն, վերջինս մտերիմ հարաբերությունների մեջ է նաև մարդու իրավունքների կանադահայ պաշտպան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և համանախագահ Լարա Ահարոնյանի հետ, որը հանրության շրջանում առավել հայտնի է, ԼԳՊՏ համայնքի պաշտպան, ով նաև Ջորջ Սորոսի մեծ երկրպագուն և գաղափարական ընկերն է:
Հ. Գևորգյան

