Ե՞րբ տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է, իշխանությունների նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն, որով փորձում էին փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային կետերում, որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից ու 6 դատավորներից, առ այսօր մնում է օդում կախված։ Չնայած կորոնավիրուսային համաճարակը հանրաքվեն փոքր ինչ ձգձգում է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ այս իրավիճակում առավոտից երեկո միայն մտածում է իր անձնական հաշիվների, այն է՝ սահամանադրական հանրաքվի միջոցով որոշ գործողություններ կատարելու մասին:
Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կոկորդին կանգնած է» սահմանադրական հանրաքվեն, վերջինս խիստ նեվրոզ է տանում այդ կապակցությամբ, և հնարավորինս արագ փորձում է իրականացնել սահմանադրական հանրաքվեն:
Մեր աղբյուրը նշում է, որ չնայած կորոնավիրուսային թվերով ռեկորդակիր ենք տարածաշրջանում Իրանից հետո, սակայն ամենայն հավանականությամբ մինչև հունիսի 30-ը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն:
Հ.Գևորգյան

