Կառավարությունը չի՞ ընդառաջի որոշ հարկատուների պանդեմիայի շրջանում
Արխիվ 16-20Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը.
Եթե հիմնարկը չունի հնարավորություն հարկեր մուծելու դիմում են բանկեր որտեղից մերժում են՝ տարբեր պատճառներով։
1. Ի՞նչ է նախատեսվում այս առումով, կա՞ հնարավորություն հետաձգելու հարկերի վճարումները և որքան ժամանակով։
2 հնարավո՞ր է ներել այդպիսի հիմնարկներին և որքա՞ն ժամանակով:
Բանախոսն ի պատասխան մեր հարցին, նշեց, որ հարկատուին ներել-չներելու կարիք չկա: Բանախոսը նաև նշեց, որ կառավարությունը որոշ թուլացումներ իրականացրել է:
Հ.Գ Վերոնշյալ պատասխանից կարելի է եզրակացնել, որ չկա որևէ թուլացում, և չկա որևէ աջակցություն, ուղղված «Հպարտ քաղաքացուն», ով նաև շատ հաճախ հարկատու է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հայկ Գևորգյան

