Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է
Արխիվ 16-20Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաստատեց, որ խորհրդարանի աշխատակիցներից մեկը կոնտակտավոր է։ Դրանով է պայմանավորված այսօրվա նիստից առաջ պատգամավորներին դիմակներ եւ ձեռնոցներ բաժանելը։ Նա կրկին հորդորեց հետևել կանոններին և ովքեր մտահոգված են իրենց կամ իրենց հարազատների առողջությամբ, կարող են բացակայել նիստերից և այդ բացակայությունները կհամարվեն հարգելի։
Կոնտակտավոր անձը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, ով այսօր ներկա չէր քառօրյայ նիստին: Վերձինս չի չհերքել տեղեկությունը և ադել է, որ այժմ ինքնամեկուսացված է:
«Կոնտակտավոր եմ եղել, որը հաստատված է: Դեռ չեմ թեստավորվել, քանի որ երեկ երեկոյան է պարզ եղել, երևի այսօր կթեստավորվեմ»,-նշեց նա։

