Աննա Կարապետյանին ցույց տվեցին իրեն հեռացնելու նուրբ արվեստը
Արխիվ 16-20Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում է կայացվել իրենց շարքերից հեռացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Սակայն, երեկ վերջինս լրագրողների հետ զրույցում համառորեն հերքում էր, թե պատրաստվում է մանդատը վայր դնել: Ինչ խոսք, չի բացառվում, որ սա անգամ չի էլ քննարկվել նրա հետ, եւ որոշման մասին նա կիմանա վերջինը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ նրա ճեպազրույցի ժամանակ, բացահայտեց, որ շատ հանգիստ, իշխանությունը մի օր, պարզապես, կարող է թեւից բռնել ու հեռացնել Աժ-ից: Մինչ լրագրողները փորձում էին պարզաբանումներ ստանալ Ա. Կարապետյանից, թե ինչու է անընդհատ իր մանդատը դնելու թեման շրջանառվում եւ շահարկվում իր կապը նախկին իշխանությունների հետ, քանի որ եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը, խոսքը բերանում Ա. Կարապետյանին հեռացրին. Այո՛, ո՛չ ավել, ո՛չ պակաս տեսախցիկների առաջ լրագրողների հետ զրուցող պատգամավորին թեւից բռնեց ու տարավ յուր խմբակցության մեկ այլ պատգամավոր ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

