ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈԼԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ

Արխիվ 16-20

Կորոնավիրուսային ճգնաժամը թեեւ շարունակում է իր սեւ գործն աշխարհով մեկ, սակայն մասնագետներն արդեն  խոսում են  ոչ միայն  դրա ավարտի հնարավոր ժամկետներից, այլ որ երեւի ավելի էական է, ինչ աշխարհ ենք ունենալու ճգնաժամից հետո: Իսկ այն, որ փոփոխություններ լինելու են եւ, պնդում է նաեւ համաշխարհային քաղաքականության վերջին նահապետներից մեկը՝ Հենրի Քիսինջերը. «Գլխավորը հետեւյալն է. աշխարհն այլեւս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին մինչ կորոնավիրուսն էր»: Ուրեմն ինչպիսի՞ն կարող է լինել:

 

ՎԱՇԻՆԳՏՈՆ-ՊԵԿԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱՈՒՆԴԸ

Ակնհայտ է նաեւ, որ սպասվող գլոբալ փոփոխությունները կանխազգում են նաեւ համաշխարհային առանցքային ուժերը, որոնք արդեն իսկ մտել են ծանր պայքարի մեջ՝ ապագա աշխարհում հնարավորինս իրենց համար բարենպաստ դիրքերի համար: Ընդ որում, տարբեր ուժերի մոտ նկատելի են իրարից տրամաբանորեն տարբերվող երկու մոտեցում. եթե որոշ գերտերություններ մտածում են կորուստները հնարավորինս նվազեցնելու մասին, ապա կան նաեւ ուժեր, որոնց ձգտումը առավելագույն դիվիդենտներ ստանալն է: Այդ հակասությունն առավել տեսանելի է համաշխարհային հիմնական տնտեսական հակառակորդների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի վերսկսված կատաղի պայքարում: Այսպես, ԱՄՆ-ի համար դեռ նոր էր սկսել արագորեն ծանրանալ կորոնավիրուսային ճգնաժամը, երբ սկսվեցին Չինաստանին ուղղված նախնական հարվածները: Ճիշտ է, դեռ կասկածներ հայտնելու տեսքով, թե՝ Չինաստանն է համաշխարհային պանդեմիայի մեղավորը, որ ժամանակին սխալ տվյալներ է հաղորդել աշխարհին: Ապա դրան սկսեցին հաջորդել կցկտուր մեղադրանքներ, որ վիրուսը մշակվել է չինական Ուհանի լաբորատորիաներում, այսինքն` այն կենսաբանական զենք է: Եվ վերջին օրերին էլ այդ մեղադրանքները կասկածների մակարդակից անցան բաց հարձակման, այդ թվում` նախագահ Թրամփի մակարդակով, թե իրեն ներկայացրել են փաստեր, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսը ծագել է չինական լաբորատորիայում: «Երկու հնարավորությունից մեկն է՝ կա՛մ նրանք չեն զսպել տարածումը, այդքան կոմպետենտ չեն գտնվել, կա՛մ էլ թույլ են տվել, որ տարածվի»,- հրապարակավ հայտարարեց Թրամփը: Իսկ դա, նկատենք, որ nչ այլ ինչ է, քան Պեկինին կենսաբանական ահաբեկչության մեղադրանքի փորձ: Իսկ ահա Պեկինը դեռ էն գխից էր հակադարձում նման մեղադրանքներին, որ Ուհանում գործում  է չին-ամերիկյան լաբորատորիա, մոտավորապես այն կարգի, ինչպիսին ԱՄՆ-ն ունի աշխարհով մեկ: Իսկ սրան զուգահեռ, քիչ չեն նաեւ տարբեր հեղինակավոր աղբյուրների մեղադրանքներն այն մասին, որ Ուհանի լաբորատորիայում նման ուսումնասիրությունները ֆինանսավորվել են ամերիկյան ուլտրալիբերալների եւ անձամբ Սորոսի կողմից: Ավելին, որ նման ուսումնասիրություններ նույն կարգի ֆինանսավորմամբ իրականացվել են նաեւ այլ երկրներում, ստեղծվել են կորոնավիրուսի մի քանի տարատեսակներ եւ դրանք տարածել աշխարհով մեկ: Եվ հենց դրանով էլ պետք է բացատրել վիրուսի ագրեսիվության տարբերությունները, որոնք նկատվում են այս կամ այն երկրներում:

 

ԴՈԼԱՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ

Սակայն ԱՄՆ-Չինաստան այս բախումներից թե ինչ ակնկալիք ունի Թրամփը, անհասկանալի է: Փաստն այն է, որ Չինաստանն առաջինը հայտնվելով կորոնավիրուսային ճգնաժամի մեջ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի համեմատ բազմապատիկ անգամ հեշտ դիմացավ դրան: Չինացիներն ունեցան 84 հազար վարակված մարդ, այն դեպքում, երբ երեկվա դրությամբ ԱՄՆ-ում միայն մահացածների  թիվն արդեն 70 հազար  էր: Իսկ սա ողջ աշխարհի աչքին է միանգամայն տպավորիչ ցուցիչ՝ ի օգուտ Պեկինի: Հաջորդը, մոտ երկու ամսում Չինաստանին հաջողվեց դուրս գալ ճգնաժամից եւ ներկայումս գործնականում հասցրել է վերականգնել տնտեսությունը: ԱՄՆ-ն դեռ ճգնաժամի մեջ է, անգամ ամենահեղինակավոր փորձագետներն են դժվարանում նշել՝ ինչ կորուստներով դուրս կգա եւ երբ կվերականգնի երբեմնի դիրքերը: Դրան գումարենք նաեւ հետեւյալ հանգամանքը. ԱՄՆ պետական պարտքն այս տարեսկզբին 23 տրիլիոն դոլարի սահմաններում էր: Ապրիլի սկզբներին, երբ նոր էր սկսում Նահանգներում կորոնավիրուսը ծավալվել, այն արդեն գերազանցում էր 24 տրիլիոնը: Ընդամենը 20 օր անց արդեն նոր բնագիծ էր նվաճվել՝ 24.5 տրիլիոն: Այսօրվա դրությամբ արդեն գրեթե հաղթահարվում է հոգեբանական կարեւորագույն շեմը՝ 25 տրիլիոնը: Այն դեպքում, երբ շատ հեղինակավոր մասնագետներ տարվա առաջին ամիսներին, նաեւ արդեն տարածվել սկսվող կորոնավիրուսը հաշվի առնելով, ենթադրում էին որ 25 տրիլիոն պարտքին ԱՄՆ-ն կհասնի միայն տարեվերջին: Ընթերցողին թվերով շատ չծանրաբեռնենք, բայց նաեւ հավելելով, որ ընթացիկ գնահատականներով, 2020թ.-ին ամերիկյան պետբյուջեի դեֆիցիտը ներկայիս դրությամբ գնահատվում է 4 տրիլիոն դոլարի կարգի, այսինքն` տարեվերջին 25 տրիլիոնանոց պետական  պարտքը կավելանա առնվազն եւս 2 տրիլիոնով: Վերջապես, Նահանգներում սկսվել է ՀՆԱ-ի անկանխատեսելի աճ, եւ ամենահավանական տարբերակներից մեկն է համարվում այն,որ եթե տարեսկզբին պետական պարտքը ՀՆԱ-ն գերազանցում էր 7 տոկոսով, ապա տարեվերջին այդ ցուցանիշը կարող է անցնել 30-32 տոկոսից: Այսպիսով, թե ինչ ապագա է սպասվում համաշխարհային տնտեսական լիդերի դերի համար ԱՄՆ-Չինաստան հին պայքարին, թերեւս արդեն քչերն են կասկածում: Առավել եւս, որ Պեկինը եւս մեկ հաղթաթուղթ է պատրաստվում դնել շրջանառության մեջ: Այսպես, դեռ անցած տարվա վերջերից Պեկինը տեղեկացրեց, որ գործնականում պատրաստ է չինական պետական կրիպտոարժույթը՝ DCEP-ն: Իսկ ահա անցած ամսվա վերջերին եղավ տեղեկատվություն, որ այն արդեն մայիսին շրջանառության մեջ է դրվելու: Ճիշտ է, դեռ որպես նախնական եւ օգտագործման փոքր ծավալներով, կա նաեւ այն մասնագիտական գրեթե համատարած կարծիքը, որ մեկ տարվա ընթացքում DCEP-ն կվերածվի համաշխարհային հիմնական վճարային միջոցներից մեկին: Այսինքն, մոտավորապես տարեվերջին, երբ նաեւ փաստացի տեսք կստանա ԱՄՆ-ի արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը, ու եթե այն անգամ չլինի ներկայումս կանխատեսվող 30-32 տոկոսի կարգի, այլ դրանից թեկուզեւ կրկնակի պակաս, ապա դա կդառնա աննախադեպ հզոր հարված ամերիկյան դոլարի ներկայիս դիրքերին, որոնք, չմոռանանք, առանց այդ էլ էապես թուլացել են: Իսկ եթե դրան զուգահեռ նաեւ DCEP-ը հասնի իր կանխատեսվող ծավալներին, ապա դա կարող է եւս մոտ 20 տոկոսի չափով դոլարը դուրս մղել համաշխարհային առեւտրից, որն էլ կդառնա դոլարին հասցվող երկրորդ հզոր հարվածը: Նման սցենարը, որի մասին մշտապես շատ է խոսվել, տանում էր այն մտքին, որ դա կբերի դոլարային հիպերինֆլյացիայի, որը անխուսափելիորեն կպայթեցնի ողջ համաշխարհային տնտեսությունը: Սակայն ներկայումս առանց այդ էլ տնտեսությունը պայթած վիճակում է, բոլորն են հասկանում՝ պետք է վերականգնումը տանել նոր համաշխարհային իրողություններից ելնելով, եւ չբացառենք, որ ներկայիս կորոնավիրուսային իրավիճակը գլոբալ ուժերը համարում են լավ առիթ նաեւ դոլարային այդքան վտանգավոր դարձած փուչիկից ազատվելու համար: Նկատենք նաեւ, որ նման իրավիճակը ինչքան էլ որ ծանր հետեւանքներ խոստանա ԱՄՆ-ին, սակայն մահացու չի կարող լինել: Ի վերջո, Նահանգներն ունի հզոր, տեխնոլոգիական իրական տնտեսություն, որն իր պահանջարկը կունենա, անգամ դոլարի համաշխարհային դիրքերի անգամանոց անկումների դեպքում: Ավելին, դոլարային փուչիկից ազատվելը, ինչպես դեռ իր նախընտրական ծրագրերում էր ժամանակին ակնարկում Թրամփը, կարող է նկատելիորեն մեծացնել ամերիկյան արտադրանքի մրցունակությունը, որի հետ կապված լուրջ խնդիր է դարձել գերթանկ դոլարը եւ միայն շեշտակի տեմպերով աճող ամերիկյան պետպարտքը, որը դոլար տպող մասնավորների համար է միայն եկամտի անսպառ աղբյուր: Այսինքն` մեծ հարց է, պատահակա՞ն է, որ ներկայիս մի շարք նման սցենարներ բավականին լավ համապատասխանում են դեռ ընտրվելու ժամանակ Թրամփի առաջ քաշած մոտեցումներին:

 

ԵՌԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀ

Ամեն դեպքում, թերեւս դոլարի ապագայի համար նման վատատեսական սցենարների դեպքում անգամ ապագա աշխարհում ուրվագծվում է երկու հստակ բեւեռ՝ ԱՄՆ-ն եւ Չինաստանը: Ռուսաստանը, իհարկե, տնտեսական առումով այս երկուսին մրցակից չէ, սակայն ի հաշիվ ուժային բաղադրիչի եւ հումքային ռեսուրսների, երրորդ՝ ռուսական բեւեռի ձեւավորումը եւս հազիվ թե տարակուսանքների տեղիք տա: Հաշվի առնելով, որ ՌԴ-ն մեկն է այն քիչ երկրներից, ով վերջին տարիներին հասցրեց կուտակել բավականին լուրջ ոսկու ռեզերվներ, որը գլոբալ ֆինանսական ճգնաժամի պարագայում  անխուսափելի կլինի դոլարի դիրքերի անկման դեպքում, կկարողանա կայունությունը պահպանել: Իսկ ահա Եվրոպայի հարցում անորոշությունների պակաս չկան: Նախ՝ դեռ ճգնաժամից առաջ էր ԱՄՆ-ն հստակ քայլեր կատարում ՆԱՏՕ-ի ֆինանսավորումից հրաժարվելու ուղղությամբ, թերեւս դժվարանալով ֆինանսական տեսանկյունից հասկանալ, թե հանուն ինչի՞ են 1945թ.-ից ի վեր Եվրոպայում օկուպացիոն զորքեր պահելու համար նման ծախսեր անելու իմաստը: Իսկ Եվրոպան, որ ՆԱՏՕ-ի հաշվին հսկայական խնայողություններ էր կատարում եւ ուղղում տնտեսությանը, այդ դեպքում պետք է մտածի ռազմական ծախսերի մասին: Գումարած, պետական պարտքի հաշվին ապրելը ԵՄ-ի համար եւս նորմ էր դարձել, սակայն այնտեղ էլ կան նույն խնդիրները, ինչ  դոլարի դեպքում: ԵՄ-ի միասնականությունն էլ խախտվեց կորոնավիրուսի հենց  առաջին հարվածից: Եվ այսքանին պետք է ավելացնել հին խնդիրները եւս. միգրանտներ, եվրոպական թույլ երկրների մշտական կապրիզներ եւ այլն: Ընդ որում, գրեթե ամեն ինչ ընկած  էր գերմանական հարկատուի վրա, եւ հիմա նույն Գերմանիայում ամենավերին մակարդակներով անգամ հարցերի պակաս չկա՝ «Ինչո՞ւ պետք է կերակրենք, օրինակ, ռումինացիներին կամ լատիշներին»...

Կգնա՞ ԵՄ-ն տրոհման ուղղությամբ, որի սաղմերը դեռ «Բրեկսիթի» ժամանակներից կար, թերեւս դժվար է ասել: Բայց ամեն դեպքում եվրոպական խնդիրներն այն աստիճան են, որ առանձին աշխարհաքաղաքական բեւեռ դառնալու հեռանկարներն առնվազն մշուշոտ են: Դե իսկ մնացած աշխարհին կմնա մանեւրել երեք հիմնական բեւեռների միջակայքում, նաեւ ելնելով նրանից, թե հիմնական ուժերի մեջ ինչ նոր շահերի բախումներ կստեղծվեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում