Անի Սամսոնյանի մի շարք պնդումներ իրականությանը չեն համապատասխանում. Արդարադատության նախարարություն

Արխիվ 16-20

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ քրեակատարողական հիմնարկների մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի արած մի շարք պնդումներ իրանականությանը չեն համապատասխանում: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված քրեակատարողական հիմնարկներ հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման արգելքին, հերթական անգամ մի շարք պնդումներ է արել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

Առնվազն բաց աղբյուրներից օգտվելով՝ տիկին Սամսոնյանը կարող էր Ազգային ժողովի պատասխանատու ամբիոնն օգտագործելով՝ չներկայացնել չճշտված տեղեկություն՝ պնդելով, թե Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից ներկայում միայն երկուսում է ներդրված սննդի մատակարարման նոր համակարգը, այն դեպքում, երբ արդեն ինը ՔԿՀ-ներում սննդի մատակարարման գործառույթը պատվիրակված է բաց մրցույթով հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը, որի տրամադրած սննդի բարձր որակի և բազմազանության մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք, թե նրանց հարազատները, թե՛ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, և թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ինչ վերաբերում է այն ենթադրությանը, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների, ծանրոցների և փաթեթների ընդունման արգելքը միտված է հիմնարկին կից գործող խանութների առևտուրը խթանելուն, ապա այն ևս իրականության հետ որևէ աղերս չունի:

Ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների կողմից հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ հիմնարկ բերելն արգելելը բխում է բացառապես ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների առողջության պահպանման անհրաժեշտությունից: Պետք է նկատի ունենալ, որ խնդիրը լոկ հանձնուքն ընդունելը չէ, այլ նաև այն, որ պետք է առավելագույնս նվազեցվեն հիմնարկ վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը: Հիմնարկ մուտք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը կարող է բարձրացնել վարակման ռիսկը, ինչը Նախարարության համար ընդունելի չէ: Առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը պետք է գերակա լինեն, այն էլ այն պայմաններում, երբ հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալու իրավունքը սահմանափակվել է միայն ժամանակավորապես՝ պայմանավորելով արտակարգ դրության հայտարարմամբ:

Հիմնարկներին կից գործող խանութներից առևտուր անելու դեպքում շաբաթական կտրվածքով, որպես կանոն, մեկ անգամ են ընդունվում հայտերը, հայտերն ընդունվելու դեպքում պահպանվում են սանիտարական բոլոր կանոնները, ընդունված հայտերի արդյունքում ձեռք բերված ապրանքները պահվում են առնվազն մեկ օր, ապա նոր միայն փոխանցվում հասցեատերերին, որպեսզի վարակի փոխանցման հավանականությունը հասցվի նվազագույնի: Մերձավոր ազգականների դեպքում, ինչպես նշվեց, առկա են՝ 1) հիմնարկ մուտք գործող անձանց շրջանակի ընդլայնման ռիսկեր, 2) հիմնարկ մուտք գործելու հնարավոր դեպքերի թվի ավելացման ռիսկեր՝ հաշվի առնելով այն, որ ազատությունից զրկված անձը կարող է անսահմանափակ թվով հանձնուքներ ստանալ (միայն կալանավորված անձանց դեպքում է, որ գործում է մինչև 70 կգ հանձնուք ստանալու հնարավորություն):

Ի վերջո, եթե թույլատրվի հանձնուքի ընդունումը, ապա պետք է գիտակցել, որ այդ դեպքում հիմնարկներ կարող են այցելել շուրջ 2140 անձ (ընդ որում՝ դա այն դեպքում, երբ հանձնուքը հիմնարկ բերի միայն 1 անձ): Օբյեկտիվորեն հիմնարկ 2140 անձի մուտքը կարող է հանգեցնել վարակի ներթափանման ռիսկայության բարձրացմանը, որի դեպքում հետևանքներն աղետալի կլինեն»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում