Հայրենական պատերազմի հայ մազնակիցները մեր ուշադրության կենտրոնում
Արխիվ 16-20Ողջույն, հարգելի «Իրավունք» թերթի խմբագրություն։ Քանի որ, մոտենում է մայիսի 9֊ը Հաղթանակի և խաղաղության տոնը,հոբելյանական 75֊ամյակը, ուստի որոշեցի ուղարկել Ձեզ նյութ իմ շատ սիրելի պապիկների մասին, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Հայրենական մեծ պատերազմին։
Մայրական կողմի պապս Նապոլեոն Նազարի Նազարյանը, ծնվել է 1921թվականի փետրվարի 10-ին, ՀՀ Շիրակի մարզի, Ախուրյանի շրջանի Հայկավան /այն ժամանակ Բաջողլի /գյուղում։ Առափի գյուղում Մաթեմատիկա է դասավանդել։ Երբ մեկնել է Խորհրդային Բանակ ծառայության, սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Նա եղել է հայտնի 89֊րդ Թամանյան դիվիզիայի կազմում, որպես հրետանու հրամանատար, եղել է լեգենդար հերոս Նվեր Սաֆարյանի մարտական ընկերը ։Պատերազմի ժամանակ, ցավոք կորցրել է բազում ընկերների, հրաշքով է ողջ մնացել։ Կռվել է, հասել մինչև Բեռլին ։Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնել ռազմաճակատ։ Ընդհանուր ծառայությունը ուղիղ 5 տարի է տևել։ Ցուցաբերած բացառիկ խիզախության, Արիության համար, Նապոլեոն Նազարյանը արժանացել է բազմաթիվ մեդալների, շքանշանների, պատվոգրերի դիպլոմների ։ Պատերազմի ավարտից հետո, նա վերադարձել է հայրենի տուն, Հայկավան գյուղ, ամուսնացել է, 4զավակների հայր դարձել։ Երկար տարիներ աշխատել է Հայկավանի կոլտնտեսությունում, որպես գլխավոր հաշվապահ։ Նա շատ բարի, մեծահոգի անձնավորություն էր։Մահացել է 1996թվականին, Հայկավանում։ 2021թվականի փետրվարի 10֊ին կլրանա նրա ծննդյան հոբելյանական 100֊ամյակը ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, լրագրող, Շիրակի մարզ, Արթիկի տարածաշրջան, գյուղ Հայրենյաց ։

