​​​​​​​Ինձ համար պապիկս մինչեւ հիմա անվախության ու հաստատակամության խորհրդանիշն է. Գեղամ Պետրոսյան

Արխիվ 16-20

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պապը:

- Պապիկս՝ Ազատ Գեւորգի Պետրոսյանը, եղել է Մելիքգյուղի ակումբի առաջին վարիչը: Հայրենական պատերազմին մասնակցել է սկզբից մինչեւ վերջ՝ 1941-45 թվականներին, եղել է ռազմաճակատում, կռվել Բելառուսի ազատագրման մարտերին եւ Չեռնյախովսկու 60-րդ բանակի կազմում հասել է մինչեւ Քյոնիգսբերգ եւ Բալթիկ ծովի ափերը: Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո՝ Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանակակիր պապս զորացրվել է եւ վերադարձել գյուղ ու նորից նշանակվել ակումբի վարիչ:

- Ի՞նչ հուշեր ունեք՝ կապված Ազատ պապի հետ:

- Ես 6 տարեկան էի, երբ մահացավ պապիկս: Անկեղծ ասած, շատ բան չեմ հիշում, բայց ինչ էլ հիշում եմ, հիշում եմ շատ պարզ: Օրինակ, շատ էր կարդում ու գրեթե միշտ քնում էր գիրքը երեսին դրած, իսկ մենք մեր չարաճճիությամբ հաստատ խանգարում էինք, ու արժանանում գիրքը մեր հետեւից ուղարկելուն։ Անսահման բարի էր, երբեք ձայնը չէր բարձրացնում, նրա մի հայացքն անգամ հերիք էր, որպեսզի տան օդը կանգնի՝ անկախ նրանից մենք էինք թե՝ մեծերը։ Սիրում էր նստել փոքր աթոռին ու ժամերով նայել տեղացող անձրեւին, կոստյումն էլ ուսերին գցած…Ինձ համար պապիկս մինչեւ հիմա անվախության ու հաստատակամության խորհրդանիշն է:  

- Փաստորեն, անվախության ու հաստատակամության հատկանիշները դրսեւորել է նաեւ քաղաքացիակա՞ն կյանքում:

- Պատմեմ երկու դեպք.  Ղարաբաղյան շարժման ամենաեռուն ժամանակ գյուղում լուրեր տարածվեցին, որ սարերում թուրքեր կան: Մեր տունը անմիջապես սարի տակ էր: Մերոնք մեզ ու կանաց հավաքեցին ու տեղափոխեցին գյուղամեջ՝ պապիս քրոջ տուն։ Պապիկս մի քայլ անգամ տնից դուրս չգցեց ոտքը։ Մնաց տանը։ Իսկ տատիկս էլ գնացել, կացինը բերել ու դրել էր պապիս կողքը։ Երկրաշարժի ժամանակ էլ ոչ մի վայրկյան տնից դուրս չքնեց։ Մենք քնում էինք խոտի դեզից պատրաստած կացարանում։ Այդ ամբողջ ընթացքում ինքը տանն էր ու գիրք էր կարդում։

- Օրեր անց՝ կրկին մայիսի 9-ն է, եթե ողջ լիներ Ազատ պապը, ի՞նչ կցանկանայիք ասել նրան:

- Ամեն տարի մայիսին երբ մոտենում է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, ես կամա, թե ակամ հիշում եմ պապիս: Հիշում եմ, որ մեզ նստացնում էր փորին ու երգում Պատերազմին նվիրված երգեր.

Расцветали яблони и груши

Поплыли туманы над рекой

Выходила на берег Катюша…

Շնորհավոր, պապ ջան, վարձքդ կատարվել է՝ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակից հետո Արցախում ենք հաղթանակել, Ապրիլյան պատերազմում են հաղթել եւ այսօր ունենք ազատ, անկախ հայկական երկու պետություն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի