Իրանում շուտով կբացվեն դպրոցները. 132 քաղաքաներում վերաբացվել են մզկիթները
Արխիվ 16-20Իրանում նույնպես մայիսի 4-ից մեղմացրել են կորոնավիրուսային սահմանափակումները: Նախագահ Հասան Ռոհանիի հրամանով երկրի 132 քաղաքաներում վերաբացվել են մզկիթները: Այնտեղ մուտքը իսլամիստ հավատացյալներին կթույլատրվի որոշակի վերապահումներով եւ փոքր խմբերով: Ռոհանիի խոսքով՝ համաճարակի տարածումը երկրում վերջնականապես հաղթահարել դեռ չի հաջողվել, բայց մոտակա օրերին երկրում կվերաբացվեն դպրոցներն այն շրջաններում, որոնք կորոնավիրուսի վարակի ցածր ռիսկայնության գոտի են համարվում: Աշակերտները դասերի կհաճախեն ընդամենը 1 ամիս:

