40-ամյա հոր եւ երկու անչափահաս երեխաների հետ կատարված ահասարսուռ դեպքի հետքերով
Արխիվ 16-20Այսօր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:
Պարզվել է, որ երեխաներին պատուհանից գցել, ապա ցած է նետվել 40-ամյա տղամարդը: Շենքում բոլորն ապշած են տեղի ունեցած ողբերգական դեպքից:<<Իրավունքի>> հետ զրույցում շենք բնակիչները քառասունամյա հորը բնութագրում էին, որպես զուսպ, հարգված, տղամարդ.<<Շատ-շատ հոգատար հայր էր, ամեն ինչ անում էր, որպեսզի երեխաները բոլորից լավ հագնվեն, բոլորից մի քայլ առաջ լինեն: Հիմա, որ էս դեպքը պատմում ենք չէ, ոնց որ Կարենի մասին չխոսեմ: Կարենը Ռուսական բանակի զինվոր էր, հիմա թոշակի էր: Երեկ ենք տեսել էրեխեքի հետ պաղպաղակ առած տուն էր գնում>>,-ասաց շենքի բնակիչներից մեկը:
Մանրամասները կարդացեք <<Իրավունք>> թերթի վաղվա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

