Լուկաշենկոն պետությունների ղեկավարներին հրավիրում է Մինսկ՝ մասնակցելու Հաղթանակի օրվա շքերթին
Արխիվ 16-20Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախկին ԽՍՀՄ պետությունների ղեկավարներին հրավիրում է Մինսկ` մասնակցելու Հաղթանակի շքերթին:
«Ես հրապարակայնորեն հրավիրում եմ պետությունների ղեկավարներին գալ Մինսկ», - նախագահին մեջբերում է «Belta» գործակալությունը:
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն առավելագույնն է տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և գրեթե «սրբվել էր մոլորակի վրայից»:

