Նիկոլ Փաշինյանը 12 ժամում երկու անգամ պաշտոնանկ արեց Արգիշտի Քյարամյանին
Արխիվ 16-20ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:
Սակայն մոտ 12 ժամ անց ՀՀ վարչապետը որոշում է Քյարամյանին ազատել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որից հետո՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահ Արմեն Սարգսյանն անմիջապես հրամանագիր է ստորագրում, ըստ որի՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

