Բելգիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8016-ի
Արխիվ 16-20Անցած մեկ օրում Բելգիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 97 մարդ, այսպիսով ընդհանուր զոհերի թիվը հասել է 8016-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարության օպերատիվ շտաբից:
Հաղորդվում է նաև վարակվածության 242 նոր դեպքի մասին, 84 պացիենտ հոսպիտալացվել է:
Այսպիսով, հիվանդների ընդհանուր թիվը երկրում 50 509 է:

