Աշխարհում, Ռուսաստանում, Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը
Արխիվ 16-20Աշխարհում COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 251 365-ի հայտնել են Ամերիկայի Ջոնս Հոփկինսի համալսարանից:
Ընդհանուր առմամբ, համալսարանի տվյալով ՝ հաստատվել է հիվանդության 3 582 469 դեպք, ապաքինվել է 1 162 538 մարդ:
COVID-19- ի ամենաշատ զոհերը գրանցվել են ԱՄՆ-ում` 68 922: Իտալիայում մահացել է 29 079 մարդ, Մեծ Բրիտանիայում` 28 734, Իսպանիայում`25 428, Ֆրանսիայում` 25 168:
Ռուսաստանի 83 շրջանում մեկ օրում է հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 10 102 նոր դեպք: Տեղեկությունը տարածել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է COVID-19 ունեցող 155.370 հիվանդ, որից 19,865-ն ապաքինվել է, 1 451-ը՝ մահացել:
Ուկրաինայում անցած օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 366 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12 697-ի: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում մահացել է 16 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում մահացել է 316 հիվանդ:
Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 1875 մարդ

